44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 41-րդ՝ նոյեմբերի 6
copy image url

44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 41-րդ՝ նոյեմբերի 6

Ներքին 7 ամիս առաջ - 22:20 06-11-2024
Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Նոյեմբերի 6-ին․․․

09։10
Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է․
Նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։
Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել են մի քանի բնակելի տներ, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։
Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով՝ կա 3 զոհ։

09։45
System Of A Down խումբը 15 տարվա մեջ առաջին անգամ նոր երգեր է թողարկել, որը նվիրված է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։ Այս մասին խումբն հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում։


13։15
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ՖԲ էջում տեղեկացնում է. «ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 11:30-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ»:

14։50
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պատերազմ է։ Հայտարարված է ռազմական դրություն, Հանրապետականը սառեցրել է ներքաղաքական օրակարգը, բայց, այնուամենայնիվ, որոշների մոտ մեծ է գայթակղությունը թեժացնելու ներքաղաքական օրակարգը, որի ժամանակը չէ այսօր։ Հասարակությունը սպասում է նոր պատերազմ՝ նոր տարածքներ հայեցակարգի իրականացում եւ դիվանագիտական ճակատում խնդրի հայանպաստ լուծում։ Ինչպես ասում են մեր բարեկամ Ռուսաստանում՝ «В политике главное не болтовня, a эффективность».


16։00
Ներկայացվող կադրերում երևում է Բերձորի հարակից անտառներում հայկական կողմի գործողությունների արդյունքում ոչնչացված շուրջ 10 միավոր տեխնիկան, այդ թվում նաև ՀՄՄ-ներ և իսրայելական Sandcat հետևակի մեքենաներ։

16։40
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


17։25
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ հանդիպել եմ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Քննարկել ենք ստեղծված իրավիճակը և դրանից բխող հնարավոր քաղաքական որոշումների կայացման հետ կապված հարցեր: Այս պայմաններում խիստ կարևոր է պետական բոլոր մարմինների միասնական ու ներդաշնակ աշխատանքը՝ հանուն Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի»:


17։50
Նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել։


18։35
Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է․
Օրվա ընթացքում կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ, ավերել ու նյութական մեծ վնաս պատճառել բնակիչներին։ Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա ու շենքերին հարող տարածքներում, վնասել տանիքները, պատշգամբներն ու ջարդել լուսամուտները։ Բարեբախտաբար` քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։
Թշնամական ուժերի հաջորդ թիրախը Շուշին է։ Ադրբեջանաթուրքական հանցավոր ագրեսիայի հետևանքով Արցախի մշակույթի մայրաքաղաքում ևս ավերածություններն ու վնասների չափն անհաշիվ են։

19։20
«Մեր ջոկատը տասնօրյա մարզումներից հետո պատրաստ է մարտական առաջադրանքի կատարման։ Ջոկատը կոչել ենք Հայոց թագուհի Էրատոյի անունով», ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։


20։20
Շուշիի քաղաքապետը, ով գտնվում է քաղաքի պաշտպանության դիրքերում, «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Շուշին շարունակելու է հայերեն խոսել, Շուշիում շարունակելու են ղողանջել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու զանգերը: «Կեղծ լուսանկարներ են տարածում, իբր մզկիթի վրա դրոշ են դրել, բայց, երբ ուսումնասիրում ես, պարզ է դառնում, որ դա կեղծիք է: Թող չմտածեն, որ Շուշին իրենցն է լինելու: Շուշին երբեք իրենցը չի լինի: Մենք պիտի հաղթենք, մենք պիտի ապրենք Շուշիում»,- ասաց Սարգսյանը:


21։50
ԱԱԾ-ն պարզաբանել է ռազմական գործողություններին մասնակցող ավելի քան 20 վարձկանների տվյալներ ևս։


22։40
«2 օր մարտերը չեն դադարում Շուշիի շրջակայքում: Այսօր եւ երեկ, այս գիշեր բավականին ինտենսիվ եւ ծանր մարտեր էին Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհներին եւ Շուշիի մերձակայքում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Եթե 1992թ. մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվում է որպես Շուշիի ազատագրման օր, ապա այս երկու օրը, հավանաբար, հայոց պատմություն կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր: Հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների ոչնչացման «Գյոռբագյոռ» ռազմագործությունը հաջողությամբ շարունակվում է: Այսօր մեր հրետանին, հետեւակն ու այլ ստորաբաժանումներ ուղղակի հրաշքներ են գործել: Թշնամու զորքերից, վարձկաններից եւ մնացած թափթփուկներից Շուշի տանող ձորակներում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիեր են մնացել»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

23։55
Արցախի ԱԳՆ-ն հայտարարել է․
Ժողովուրդների իրավունքների լայնամասշտաբ ու կանոնավոր խախտումների և նրանց բնաջնջման սպառնալիքի պայմաններում միջազգային հանրությունը ստեղծել և զարգացրել է մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման պրակտիկա՝ այդ ժողովուրդների՝ հանուն փրկության անկախության իրավունքի միջազգային ճանաչման միջոցով: Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը հենց այդպիսի և արդիական քայլ է, որով միջազգային հանրությունը վերջ կդնի Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը:

Կարդացեք նաև՝
Պատերազմի քրոնիկան. օր առաջին՝ սեպտեմբերի 27
Պատերազմի քրոնիկան. օր 2-րդ՝ սեպտեմբերի 28
Պատերազմի քրոնիկան․ օր 3-րդ՝ սեպտեմբերի 29
Պատերազմի քրոնիկան․ օր 4-րդ՝ սեպտեմբերի 30
Պատերազմի քրոնիկան․ օր 5-րդ՝ հոկտեմբերի 1
Պատերազմի քրոնիկան․ օր 6-րդ՝ հոկտեմբերի 2
Պատերազմի քրոնիկան․ օր 7-րդ՝ հոկտեմբերի 3
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 8-րդ՝ հոկտեմբերի 4
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 9-րդ՝ հոկտեմբերի 5
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 10-րդ՝ հոկտեմբերի 6
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 11-րդ՝ հոկտեմբերի 7
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 12-րդ՝ հոկտեմբերի 8
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 13-րդ՝ հոկտեմբերի 9
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 14-րդ՝ հոկտեմբերի 10
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 15-րդ՝ հոկտեմբերի 11
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 16-րդ՝ հոկտեմբերի 12
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 17-րդ՝ հոկտեմբերի 13
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 18-րդ՝ հոկտեմբերի 14
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 19-րդ՝ հոկտեմբերի 15
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 20-րդ՝ հոկտեմբերի 16
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 21-րդ՝ հոկտեմբերի 17
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 22-րդ՝ հոկտեմբերի 18
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 23-րդ՝ հոկտեմբերի 19
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 24-րդ՝ հոկտեմբերի 20
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 25-րդ՝ հոկտեմբերի 21
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 26-րդ՝ հոկտեմբերի 22
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 27-րդ՝ հոկտեմբերի 23
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 28-րդ՝ հոկտեմբերի 24
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 29-րդ՝ հոկտեմբերի 25
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 30-րդ՝ հոկտեմբերի 26
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 31-րդ՝ հոկտեմբերի 27
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 32-րդ՝ հոկտեմբերի 28
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 33-րդ՝ հոկտեմբերի 29
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 34-րդ՝ հոկտեմբերի 30
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 35-րդ՝ հոկտեմբերի 31
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 36-րդ՝ նոյեմբերի 1
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 37-րդ՝ նոյեմբերի 2
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 38-րդ՝ նոյեմբերի 3
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 39-րդ՝ նոյեմբերի 4
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 40-րդ՝ նոյեմբերի 5

Ամենից շատ դիտված

23:03 Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա
20:17 Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան
21:00 Չգնա՞նք քաղաքից դուրս․ Հրազդանի տրանսպորտը «լևի» ռեյսեր է անում
22:30 Կոռուպցիա է, որ վարչության պետը կապ ունի ավտոբուսների մրցույթում հաղթած ընկերության հետ․ հարցում
20:30 Ձերբակալությունները պատվեր են․ Նիկոլն ուզում ա` մարդկանց ճնշի, գաղափարը ոչնչացնի․ հարցում
09:08 Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին
23:15 Բուժաշխատողի օրը. Գյումրին դարձել է համերգների ու փառատոնների քաղաք
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
12:50 Իրանում երկրաշարժ է գրանցվել
10:00 Սամվել Կարապետյանը պետությանը չի սպառնում․ միակ սպառնացողը մեր թրքահպատակ վարչապետն է․ հարցում