Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Նոյեմբերի 2-ին․․․
09:00
Արցախի ՊԲ-ն հայտնում է․
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ: Որոշ ուղղություններում ծավալվող թշնամական շարասյուները հայտնաբերվել և ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը շարունակել է նաև հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին:
Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում խոցվել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել:
Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ վերահսկողության ներքո:

11։25
ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված հերթական ԱԹՍ-ն:
12։30
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ժամեր առաջ հանդիպել է Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների տղաների հետ:
Հանդիպման տեսագրությունը քիչ հետո հասանելի կլինի նախագահի ֆեյսբուքյան էջում: Ի դեպ, Շահեն Մեղրյանի անվան շահումյանցիներից կազմված կամավորական ջոկատի տղաները՝ հրամանատար Ռոլանդ Այդինյանի գլխավորությամբ, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի շրջակայքում օրերս մերձամարտ են վարել 22 հոգուց կազմված թուրքական հատուկ նշանակության ջոկատի հետ՝ վերացնելով նրանցից 20-ին: Միայն 2-ին է հաջողվել ճողոպրել: Հրամանատարն ասում է, որ, մեծ ցանկության դեպքում, կարող էին նաև այդ երկուսին էլ վերացնել, բայց աչքերով տեսածի մասին յուրայիններին պատմելու հնարավորություն են տվել:
Փա՛ռք մեր Հայրենիքի հերոս պաշտպաններին»:
14։05
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. հակառակորդն ունի 7050 զոհ: Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով՝ մինչև այսօր խոսվել է հակառակորդի 249 ԱԹՍ, 675 զրահատեխնիկա, 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 6 ՏՈՍ:

15։20
Արցախի ՊԲ-ն հայտնում է․
Նոյեմբերի 1-ին՝ժամը 20:30-ից 23:40-նն ընկած ժամանակահատվածում թեժ մարտեր են ընթացել ադրբեջանաարցախյան ճակատային գծի հյուսիս- արևմտյան հատվածում: Մասնավորապես, ՊԲ երկու հանգուցային դիրքի ուղղությամբ ադրբեջանական կողմը վաշտի կազմով ձեռնարկել է հարձակում, որը միջդիրքային համառ մարտերի արդյունքում բանակային ստորաբաժանումների կողմից կասեցվել է:
Թշնամին մեծ կորուստներով դիմել է փախուստի: Փախչող հակառակորդը արգելափակվել է ձորերից մեկում, և հայկական ուժերը ականանետային դիպուկ կրակով շարունակել են վերջինիս լիակատար ոչնչացման գործողությունը: Նույն ուղղությամբ հակառակորդը ևս մեկ հարձակում է ձեռնարկել դասակի կազմով, որը նույնպես ՊԲ-ի կողմից ժամանակին հավաստանշվել ու ձեռնարկված գրագետ գործողությունների շնորհիվ կասեցվել է:
Մեր ստորաբաժանումները հետապնդել են փախչող թշնամուն և ոչնչացրել նրան: Ներկա պահին ճակատային գծի տվյալ հատվածում օպերատիվ մարտավարական իրադրությունը լրիվությամբ գտնվում է ՊԲ-ի ստորաբաժանումների վերահսկողության ներքո:
15։40
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արձանագրենք՝ 10 միլիոն բնակչություն եւ նավթային ահռելի եկամուտներ ունեցող Ադրբեջանը 2020 թվականի հուլիսից հետո ինքն իրեն խոստովանեց, որ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները եւ դիմեց հազարավոր վարձկանների օգնությանը, ինչի համապարփակ ապացույցները մենք արդեն ունենք: Վարձկանների եւ ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ծավալված ագրեսիայում սպառնալիք է ոչ միայն Արցախի եւ Հայաստանի, այլեւ միջազգային անվտանգությանը եւ այս խնդիրը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա»:

16։05
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նոյեմբերի 1-ին արցախաադրբեջանական ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում ծավալված թեժ մարտերի ժամանակ, որի ընթացքում հակառակորդը ջախջախվել է, վիրավորում է ստացել մեկ զինծառայող:
16։15
Բնապահպան 50 ՀԿ-ներ միասնական հայտարարությամբ դատապարտել են Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զենքի կիրառումը․
«Քիմիական զենքի այս տեսակը միջազգային հանրույթն օբյեկտիվորեն ճանաչում է որպես ռազմական հանցագործություն: Բնության պահպանությունը քաղաքական և ռազմական սահմաններ չի՛ ճանաչում, քանի որ բոլորս ապրում ենք միևնույն տարածաշրջանում և օգտվում միևնույն կենսական ռեսուրսներից: Սպիտակ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը կենսաբազմազանությամբ հարուստ այսպիսի տարածաշրջանում անխոս կհանգեցնի բնապահպանական աղետի ու աներկբայորեն կվերածվի տարածաշրջանային էկոցիդի»:

16։45
Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավարը հայտնում է․
Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները: Այն կազմում է ավելի քան 150 հա տարածք: Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։ Բարեբախտաբար, հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել։

18։40
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
«Տեղի ունեցավ հերթական հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ, որի ընթացքում ներկայացրեցի առաջնագծում առկա իրավիճակը և տեղեկություններ՝ գերեվարված սիրիացի վարձու ահաբեկիչների մասին, որոնք կռվում էին Ադրբեջանի բանակի կազմում։
Զրույցի ընթացքում շեշտվել է նաև տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության կարևոր դերը՝ և՛ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, և՛ որպես Հայաստանի Հանրապետության հիմնական դաշնակից»:

19։15
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է․
Ժամը 18:10-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել:
22։10
«ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտարարել է պատերազմական հանցագործության հնարավորության մասին Լեռնային Ղարաբաղում։ Այս հարցազրույցում տիկին Հանձնակատարը ենթադրաբար նկատի ունի Հադրութում երկու հայ գերիների սպանությունը ադրբեջանական զինված ուժերի կողմից», ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
23։00
«Անցող գիշերվա ընթացքում Արցախի Հյուսիս Արեւմտյան գոտու ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փորձեր, որոնք բոլորն էլ տապալվել են…Մեկ վաշտ, մեկ դասակի կազմով նախաձեռնած հարձակումները տապալվել ու հետ են մղվել, որոշ ստորաբաժանումներ մնալով ծուղակում՝ մինչեւ վերջ հրետանային կրակով ջախջախվել են: Վաղ առավոտյան ժամը 7-ից սկսած սահմանագոտու այլ հատվածներում, Հյուսիսում՝ Մարտակերտի, Կենտրոնական ուղղությունում՝ Մարտունու ուղղությամբ, Հարավային հատվածում տարբեր ուղղություններով հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկվել, հարձակումներն իրենց սաստկությամբ ուժգնությամբ տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից: Բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել…Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել նրանց եւ որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ»,- Միասնական տեղեկատվական կենտրոնում իրավիճակը ռազմաճակատում այսպես ներկայացրեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Ապա hավելեց. «Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ- երկու դիրք՝ Մարտունիից հարավ Ճարտար ուղղությամբ: Այս պահին մարտերը շարունակվում են: Ընդհանուր առմամբ օրվա ողջ հարձակողական գործողությունները, որոնք երեք-չորս ուղղությամբ են եղել, տապալված են: Կիրառվել են հիմնականում վաշտ, գումարտակ չափի ստորաբաժանումներ, ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են, այդ թվում ժամը 18:00-ի մոտակայքում հրետանային հարվածների ընթացքում Դավիթ Բեկի ուղղությամբ, որը վարվել է մեր դիրքերի վրա, տուժել է նաեւ համայնքը, կա մեկ զոհ, որի մասին պաշտոնապես հայտարարվել է»:
23։30
Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում կարճ հաղորդագրություն է հրապարակվել այն մասին, որ այդ երկրի նախագահը ղարաբաղյան հարցը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: «Նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր», – ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև՝
Պատերազմի քրոնիկան. օր առաջին՝ սեպտեմբերի 27Պատերազմի քրոնիկան. օր 2-րդ՝ սեպտեմբերի 28 Պատերազմի քրոնիկան․ օր 3-րդ՝ սեպտեմբերի 29 Պատերազմի քրոնիկան․ օր 4-րդ՝ սեպտեմբերի 30 Պատերազմի քրոնիկան․ օր 5-րդ՝ հոկտեմբերի 1 Պատերազմի քրոնիկան․ օր 6-րդ՝ հոկտեմբերի 2 Պատերազմի քրոնիկան․ օր 7-րդ՝ հոկտեմբերի 3 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 8-րդ՝ հոկտեմբերի 4 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 9-րդ՝ հոկտեմբերի 5 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 10-րդ՝ հոկտեմբերի 6 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 11-րդ՝ հոկտեմբերի 7 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 12-րդ՝ հոկտեմբերի 8 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 13-րդ՝ հոկտեմբերի 9 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 14-րդ՝ հոկտեմբերի 10 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 15-րդ՝ հոկտեմբերի 11 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 16-րդ՝ հոկտեմբերի 12 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 17-րդ՝ հոկտեմբերի 13 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 18-րդ՝ հոկտեմբերի 14 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 19-րդ՝ հոկտեմբերի 15 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 20-րդ՝ հոկտեմբերի 16 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 21-րդ՝ հոկտեմբերի 17 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 22-րդ՝ հոկտեմբերի 18 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 23-րդ՝ հոկտեմբերի 19 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 24-րդ՝ հոկտեմբերի 20 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 25-րդ՝ հոկտեմբերի 21 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 26-րդ՝ հոկտեմբերի 22 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 27-րդ՝ հոկտեմբերի 23 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 28-րդ՝ հոկտեմբերի 24 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 29-րդ՝ հոկտեմբերի 25 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 30-րդ՝ հոկտեմբերի 26 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 31-րդ՝ հոկտեմբերի 27 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 32-րդ՝ հոկտեմբերի 28 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 33-րդ՝ հոկտեմբերի 29 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 34-րդ՝ հոկտեմբերի 30 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 35-րդ՝ հոկտեմբերի 31 44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 36-րդ՝ նոյեմբերի 1