44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 21-րդ՝ հոկտեմբերի 17
copy image url

44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 21-րդ՝ հոկտեմբերի 17

Ներքին 8 ամիս առաջ - 22:20 17-10-2024
Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 17-ին․․․

08։00
Միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է․
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել: Լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու ուղղությամբ դիմել են համարժեք գործողությունների: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

11։00
Միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է․
Գիշերը թշնամին, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հրթիռակոծել է Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

11։20
Արցախի ՊՆ-ն թվարկել է Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը, որոնք թիրախավորում է Պաշտպանության բանակը
· ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա,
· ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ,
· ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ,
· ՊՆ մարտական կառավարման կենտրոն,
· ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ,
· ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա,
· Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան:

12։40
ԱԱԾ-ն կոչ է անում պարզաբանել չվերթներով ռազմական նշանակության բեռների և ուղևորների՝ Ադրբեջան տեղափոխելու իրական հանգամանքներն ու նպատակները


12։50
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, ի պատասխան Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի խնդրանքին, երկուշաբթի օրը կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։


13։00
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ՖԲ էջում տեղեկացնում է
«Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե, իբր, հոկտեմբերի 17-ին խոցել են հայկական կողմին պատկանող Սու-25 ինքնաթիռ, հերթական ապատեղեկատվությունն է»:

13։15
Հակառակորդի կորուստների վերաբերյալ. վերջին տվյալներով խոցվել է ևս 5 աթս, 2 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 150 զոհ:


13։30
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեսանյութ է հրապարակվել՝ ադրբեջանական կեղծիքը Գյանջայի մասին։


13։50
Հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի հայ համայնքը Ժնևում ողջ երկրից այդտեղ ժամանած հայկական կառույցների ու անհատների մասնակցությամբ, կազմակերպել էր բողոքի ցույց՝ «մարդկային շղթա» (human chain)՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի, հանուն պատերազմական գործողությունների դադարեցման և Արցախի անկախության ճանաչման։ Մարդկային հսկայական շղթան, որը հինգ հարյուրից ավելի մարդ էր համախմբել, ձգվում էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակից մինչև Միավորված ազգերի կազմակերպության Ժնևի կենտրոնակայան։


14։55
ՀՀ-ում գործող մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերը դիմում են ՀՀ կառավարությանը և պահանջում.
1. Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով:
2. Հայրենիքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց:


17։40
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել․ Դեպի ռազմաճակատ. նրանք գիտեն, թե որտեղից է սկիզբ առնում մեր երկրի սահմանը եւ որտեղ է ավարտվում։

18:20
Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներn, ի դեմս հանրային գործիչների եւ հասարակական կազմակերպությունների առաջնորդների, կոչ են անում Հայաստանի եւ բոլոր երկրների իշխանություններին եւ միջազգային կազմակերպություններին, որոնց համար հումանիզմը, ազատությունն ու ժողովրդավարությունն անվերապահ արժեքներ են, առանց հապաղելու, հիմնվելով «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի եւ մեր քաղաքացիների՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեով ամրագրված միաձայն կամարտահայտման վրա, ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Այսօր չարի ու բարու սահմանագիծն անցնում է հենց մեր հողի վրայով, եւ հանո՛ւն ապագայի՝ յուրաքանչյուրը, ով հավատում է խաղաղությանն ու արդարությանը, պարտավոր է ցույց տալ, թե որ կողմում է ինքը։

19:00
ՀՕՊ ստորաբաժանումները այսօր ժամը 16:30-ից 17:45-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի երեք, Արցախում ՝ մեկ ԱԹՍ։

19:30
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է․
Սիրելի ՛ հայրենակիցներ,
Այսօր պաշտպանական բնագծի գրեթե ողջ երկայնքով ռազմական գործողությունները ինտենսիվ կերպով շարունակվել են: Հատկապես ծանր է եղել հարավային ուղղությամբ: Պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում իր առջև դրված մարտական խնդիրը՝ թշնամուն հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ:

19։50
Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին, հայտնում է Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

20։20
«Վաղ առավոտյան հակառակորդը շարունակել է իր հարձակողական գործողությունները՝ նույն ուղղություններում: Առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ: Այսօր հյուսիսային ուղղությամբ մարտերն այդքան թեժ չեն եղել, ինչպես նախորդ երկու-երեք օրերին»,-նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում: ՊՆ ներկայացուցիչը հավելեց, որ հարավային ուղղությամբ ձեռնարկվել է լայնամասշաբ գրոհ, հարձակում. «Ուղղություններից մեկում կոնկրետ երկու-երեք տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ եւ հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է, եւ հակառակորդը ստիպված է եղել նահանջել: Այլ ուղղություններում համառ մարտեր են գնացել, որոշ տեղերում մարտերը շարունակում են: Հակառակորդը որպես կանոն մեծաթիվ զրահատեխնիկա այլեւս չի կիրառում: Կիրառվել է օդուժ, ԱԹՍ-ներ եւ հրետանային կրակ»:


22։00
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է․
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:
Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

22։40
Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարում է․
Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և Հայաստանի ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։ Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարության և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների համաձայն։


23։25
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից ուղարկել են Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հայտարարության թարգմանությունը, որը ներկայացնում ենք ստորեւ. Հանրապետության Նախագահը ողջունում է մարդասիրական զինադադարը, որը հայտարարվել է այսօր երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ` Մինսկի խմբի հետ համաձայնեցված վերջին օրերի և ժամերի ֆրանսիական միջնորդության արդյունքում։ Այս հրադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկուստեք։
-
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից մարդասիրական զինադադար հաստատելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Կարդացեք նաև՝
Պատերազմի քրոնիկան. օր առաջին՝ սեպտեմբերի 27
Պատերազմի քրոնիկան. օր 2-րդ՝ սեպտեմբերի 28
Պատերազմի քրոնիկան․ օր 3-րդ՝ սեպտեմբերի 29
Պատերազմի քրոնիկան․ օր 4-րդ՝ սեպտեմբերի 30
Պատերազմի քրոնիկան․ օր 5-րդ՝ հոկտեմբերի 1
Պատերազմի քրոնիկան․ օր 6-րդ՝ հոկտեմբերի 2
Պատերազմի քրոնիկան․ օր 7-րդ՝ հոկտեմբերի 3
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 8-րդ՝ հոկտեմբերի 4
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 9-րդ՝ հոկտեմբերի 5
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 10-րդ՝ հոկտեմբերի 6
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 11-րդ՝ հոկտեմբերի 7
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 12-րդ՝ հոկտեմբերի 8
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 13-րդ՝ հոկտեմբերի 9
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 14-րդ՝ հոկտեմբերի 10
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 15-րդ՝ հոկտեմբերի 11
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 16-րդ՝ հոկտեմբերի 12
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 17-րդ՝ հոկտեմբերի 13
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 18-րդ՝ հոկտեմբերի 14
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 19-րդ՝ հոկտեմբերի 15
44-օրյա պատերազմի քրոնիկան․ օր 20-րդ՝ հոկտեմբերի 16

Ամենից շատ դիտված

23:03 Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա
20:17 Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան
21:00 Չգնա՞նք քաղաքից դուրս․ Հրազդանի տրանսպորտը «լևի» ռեյսեր է անում
22:30 Կոռուպցիա է, որ վարչության պետը կապ ունի ավտոբուսների մրցույթում հաղթած ընկերության հետ․ հարցում
20:30 Ձերբակալությունները պատվեր են․ Նիկոլն ուզում ա` մարդկանց ճնշի, գաղափարը ոչնչացնի․ հարցում
09:08 Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին
23:15 Բուժաշխատողի օրը. Գյումրին դարձել է համերգների ու փառատոնների քաղաք
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
12:50 Իրանում երկրաշարժ է գրանցվել
12:08 Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը եւ զավակին. Փաշինյան