Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։
00։54
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սիմոնյանը
դիմեց հայկական սփյուռքին՝ ասելով․ «Այս պատերազմում ամեն մեկս զինվոր ենք, ամեն մեկս մեծ դեր ունենք, և եկել է այն պահը, երբ յուրաքանչյուրս իր ձևով, իր հնարավորությունների չափով պետք է պաշտպանի մեր ազգն ու հողը: Մեր զինված ուժերը հզոր են և ծանր մարտերում պաշտպանում են մեր հայրենի սահմանները, մեր ժողովրդին: Մենք էլ, համախմբվելով հայրենիքի պաշտպանության գործի շուրջ, պետք է մոտեցնենք հաղթանակի անխուսափելի պահը»:
03։31
ԱՀ քաղաքաշինության նախարարությունը կոչ
արեց․ «ԱՀ տարածքում բնակվող 50 տարեկանը լրացած բոլոր էքսկավատավարներին(Экскаваторы), վերամբարձ կռունկավարներին (крановщики), բուլդոզերավարներին (бульдозер) և այլ շինարարական տեխնիկաի տիրապետող անձանց ներկայանալ քաղաքաշինության նախարարություն»:
07։30
Շուշան Ստեփանյանը
տեղեկացրեց, որ հակառակորդը, մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, հարավարևելյան ուղղությամբ կիրառել է ծանր «ՏՕՍ» հրանետ։

08։03
Հրապարակվեց սեպտեմբերի 27-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել են ևս 15 զինծառայողների անուններ:
08։13
Արցախի Հանրապետության Պաշտպանության Նախարարությունը հայտնեց, որ
«ՊԲ-ի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր»:
09։12
Արցախի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ պետական մարմինների թիկունքային աշխատանքները ԱՀ պաշտպանության բանակի հետ համադրելու նպատակով ստեղծվեց օպերատիվ շտաբ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվ շտաբում ընդգրկված են գյուղատնտեսության, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, տարածքային կառավարման և զարգացման նախարարները, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը:
09։21
Շուշան Ստեփանյանը
տեղեկացրեց․ «ՊԲ ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում»։
11։09
Արծրուն Հովհաննիսյանի փոխանցեց․ «Մեզ մոտ այս պահին որեւէ կենդանի զինվորական գերության մեջ չկա, բայց քանի որ կան բազում դիեր, որեւէ բան վերջնականապես հաստատել կամ հերքել չեմ կարող»։
«Ունենք մոտ 200 վիրավոր, 80 վիրավոր զինծառայող տեղափոխվել է Երևանի հոսպիտալներ և քաղաքացիական հիվանդանոցներ: Մեծ մասի վիճակը թեթև է, առաջին բուժ օգնությունից հետո վերադարձել ենք շարք»։
13։37
ՀՀ Ազգային ժողովը հայտարարություն
տարածեց Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ․
«Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի այս արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որն անպայմանորեն պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին:
Մենք պահանջում ենք իրերը իրենց անուններով կոչել. հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիան, սահման գծել մարդասիրության և մարդատյացության միջև»։
«ԱԺ-ն միաձայն՝ 118 կողմ ձայներով, ընդունեց 2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը»։
14։25
Հրապարակվեցին սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված ևս 28 զինծառայողների անուններ։
14։29
Արծրուն Հովհաննիսյանը
տեղեկացրեց․ «Հրետանու կիրառության խտությունը, կրակի խտությունը աննախադեպ է, երբևէ նման խտության կրակ այս տարածաշրջանում չի եղել: Մեր հրետանավորները ինչպես միշտ փայլում են իրենց գրագիտությամբ»։

16։11
Արցախի Հանրապետության Պաշտպանության Նախարարությունը հայտնեց․ «Մարտագծի հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ, սակայն, հանդիպելով ՊԲ տանկային ու հակատանկային ստորաբաժանումների համառ դիմադրությանը, ծավալված տանկային մարտում կորցրել է տաս միավոր զրահատեխնիկա»։
16։26
Պաշտպանության բանակը տեղեկացրեց․ «Այսօր ՊԲ կայքում հրապարակված զոհերի մասին տեղեկատվության մեջ տեղի է ունեցել սխալ: Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, նա վիրավորում է ստացել»:
17։04
Արծրուն Հովհաննիսյանը և ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը համատեղ ասուլիսի ընթացքում
հայտնեցին․ «Հարավային ուղղությամբ Ադրբեջանի բավականին լայնածավալ հարձակողական գործողություններ հետ են մղվել, և այդ ընթացքում ադրբեջանական ԶՈՒ-ն կորցրել է 10-11 միավոր զրահատեխնիկա՝ հիմնականում տանկեր»։

18։01
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց․ «Ադրբեջանական տիրույթում խոսում են բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին: Դա չի համապատասխանում իրականությանը»։
18։24
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղարկեց հատուկ հաղորդում Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, որ առաջացել է երեկվանից ադրբեջանական ռազմաօդային և հրետանային, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ թիրախային ագրեսիվ հարձակումների հետևանքով:
19:37
Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի
փոխանցմամբ․ «Այսօրվա դրությամբ ժամը 17-ի սահմաններում արձանագրվել է հակառակորդի հետեւյալ կորուստները․ շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, եւ 400-ից ավելի կորուստ։
Դիրքային փոփոխություններ, բնականաբար, եղել են՝ որոշակի դիրքային խորությամբ։ Գիշերվա ընթացքում համառ մարտեր են տեղի ունեցել, որոշ հատվածներում վերականգնվել են։ Օպերատիվ-մարտավարական իրավիճակում ժամ առ ժամ փոփոխություն է տեղի ունենում»։
20։53
Արծրուն Հովհաննիսյանը հաղորդեց․ «Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում։ Արցախի ՊԲ-ը հաջող դիմակայում է բոլոր հարձակումներին ու գրոհներին և հակառակորդին հասցնում են անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ։ Այս պահի դրությամբ ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա։ Ոչնչացված է ավելի քան 370 զինվորական։ Ունեն մեծ քանակությամբ վիրավորներ։ Ստացված տեղեկատվության համաձայն վիրավորների միջից ծանր վիրավոր զինվորների քանակը կազմում է 35%»։
22։00
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը․ «Հարավային ուղղությամբ Կարախամբելի գյուղի հատվածում, տասնյակ տանկեր գալիս են, խփում ենք, նորից գալիս են։ Ինձ թվում է՝ պատճառն այն է, որ երեկ արդեն ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը շտապել է հայտարարել, որ մի շարք գյուղեր Ֆիզուլիի ուղղությամբ իբր գրավել են, բայց այդպիսի բան չի եղել։ Իրենց բացը լրացնելու համար այսօր երևի հաշվարկով ավելի քան 50, եթե ոչ ավելի, տանկ և զրահատեխնիկա են օգտագործել»։
«Ամիսներով պատրաստվել են այս օրվան, որպեսզի նաև փորձեն վնասազերծել մեր կապի ուղղությունները։ Մասնագետներն ասում են՝ դա օրերի խնդիր չէ։ Եվ այն, որ Ադրբեջանի սուտասան, խաբեբա ղեկավարությունը հայտարարում է, թե իբր հայկական կողմը հարձակում է սկսել, և նրանք անցել են հակահարձակման, ընդամենը հերթական անգամ ապացուցում է՝ ում հետ գործ ունենք»։

«Տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել։ Մենք շատ կարևոր առաջխաղացում չենք ունեցել, բայց վնասազերծել ենք հակառակորդի զինտեխնիկայի բավականին մեծ քանակի ուժեր, և նրանք նաև մարդկային կորուստներ ունեն»,- ասել է Արայիկ Հարությունյանը։
23։52
Հրապարակվեցին ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված 26 զինծառայողների անունները։
Աղբյուրը՝
Ampop.amԿարդացեք նաև՝
Պատերազմի քրոնիկան. օր առաջին՝ սեպտեմբերի 27