Պատերազմի քրոնիկան․ օր 7-րդ՝ հոկտեմբերի 3
copy image url

Պատերազմի քրոնիկան․ օր 7-րդ՝ հոկտեմբերի 3

Ներքին 8 ամիս առաջ - 22:30 03-10-2024
Oragir.News-ը շարունակում է ներկայացնել 44-օրյա պատերազմի քրոնիկան։ Հոկտեմբերի 3-ին...

07:00
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հետախուզական տվյալները փաստում են, որ ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը: Դիերի մի մեծ մասը գտնվում է չեզոք գոտում ու նրանց այնտեղից հանելու ուղղությամբ գործնականում ոչ մի քայլ չի ձեռնարկվում»:


08:15
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է՝ «Հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ այժմ մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու, քանզի ես արդեն առաջնագծում ավելի արժեքավոր կլինեմ, քան՝ թիկունքում։
Սա մեր վերջին մարտն է, որը մենք անպայման միասին հաղթելու ենք:
Ձեզ հետ եմ մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Ի զե՛ն:
Պատիվ ունենք»։


08:40
«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Երեկ ավարտվեց ռազմական գործողությունների առաջին շաբաթը, արդեն աշխարհում բոլորին պարզ է դառնում, որ թշնամու հարձակումը ձախողված է թե՛ մարտի դաշտում, թե՛ դիվանագիտական հարթակներում։ Թշնամին անխղճորեն մարտի է նետել իր ամբողջ եղած-չեղածը, կանգ չի առնում ոչ մի տեսակ կորուստի առաջ, արդյունքում Մռավից մինչև Հորադիզ մարտադաշտերում հիմա թափված են թշնամու զինվորների հարյուրավոր դիակները՝ որպես ակնառու վկայություն հայոց բազկի ուժի ու թուրքական «Բիզիմդիրի» հերթական ձախողման»։

08:55
Ժամը 08:25 ի սահմաններում Արցախի հարավում խոցվել է ադրբեջանական ինքնաթիռ։ Հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

09:01
Եվս երկու ինքնաթիռ զգետնվեց 10 րոպե առաջ։ Համառ մարտերը շարունակվում են։ Հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

09:10
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այսօր վճռվում է ոչ միայն բոլորիս, այլ տարածաշրջանի ճակատագիրը։


09:40
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Պատերազմի ժամանակ չպետք է լինեն կուսակցական շահեր, ընդդիմություն կամ իշխանություն։ Կան Հայրենիքի զավակներ առաջնագծում, «թիկունքում», Սփյուռքում ու դիվանագիտական ճակատում։


12:10
Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել։ Հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը։

12:30
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածում․
«Չնայած մեր կողմից հնչեցված բազմաթիվ հորդորներին, շարունակում են արձանագրվել դեպքեր, երբ ԶԼՄ ներկայացուցիչներն ուղիղ եթերի ռեժիմով սկսում են լուսաբանել իրադարձություններն ինչպես առաջնագծում, մարտական գործողությունների մերձակա հատվածներում, այնպես էլ Արցախի Հանրապետության բնակավայրերից և, մասնավորապես, մայրաքաղաք Ստեփանակերտից։
Վճռականորեն կոչ ենք անում դադարեցնել նման գործողությունները։ Դրանք իրական վտանգ են հասցնում հայկական ստորաբաժանումների գործողություններին՝ ուղղորդելով հակառակորդի կրակը, և օգնում թիրախավորել խաղաղ բնակավայրերը»:


12:30
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը շաբաթ օրը կայցելի Թուրքիա՝ իր թուրք գործընկերներ Մևլութ Չավուշօղլուի հետ Կովկասում տիրող իրավիճակը քննարկելու համար, հայտնել են Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունից: Պետդեպարտամենտի պաշտոնյան հոկտեմբերի 3-ից 5-ը կայցելի Անկարա և Ստամբուլ: «Ռիկորը կհանդիպի թուրք գործընկերների հետ՝ ԱՄՆ հարաբերությունների զարգացումը ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի հետ քննարկելու համար։ Ի թիվս այլ հարցերի՝ կքննարկի իրավիճակը Արևելյան Միջերկրական ծովում և Կովկասում», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:


13:15
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանելով․ Թուրքական արկը՝ Վարդենիսի Կութ գյուղում։


13:30
Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ․
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է»:

13:50
«Այս պահին մարտական գործողություններ են ընթանում ռազմաճակատի ողջ երկայնքով: Հատկապես ինտենսիվ են հյուսիսային եւ հարավային ուղղություններով: Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը՝ ԱԹՍ-ներ, ավիացիա, զրահատանկային եւ հատուկ նշանակության ստորաբաժանումներ, հրետանի»,- Արցախում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Արցախի ՊԲ մամուլի պատասխանատու, փոխգնդապետ Սուրեն Սարումյանը:


13:55
Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվում են LAR-160 տեսակի համազարկային կայանքների կասետային արկեր։ Հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը։


14:10
ԱՀ պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձեռնարկած լայնածավալ հարձակումը։ Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում։ Հայտնում է Շուշան Ստեփանյանը։

14:15
Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Արցախում է։ Այս օրերին Աննա Հակոբյանը այցելում է Արցախի ապաստարանները։ Ծանոթանում ապաստարանում պատսպարված քաղաքացիներին, ապաստարանների պայմաններին։ Հետաքրքրվում նրանց խնդիրներով և կարիքներով։

15:00
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածում․
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր գին է վճարելու արցախահայության հանդեպ ծանր հանցագործություններ գործելու, տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծելու և տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու համար»։

15:40
«Մոնթե Մելքոնյան» Կիբեռ Բանակի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Մեր հերթական թիրախը դարձավ հարևանների կապի խոշորագույն օպերատոր AzerTelecom-ը։


16:40
Հակառակորդի խոշոր խմբավորում է ընկել հարվածի տակ, տասնյակ միավոր զրահատեխնիկա է ոչնչացվել։ Հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը։

16:55
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնում է․ Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ: Այսպիսով, ուղղություններից մեկում ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները:

17:10
Ազգային անվտանգության ծառայությունը փաստեր է ներկայացնում ռազմական գործողություններում թուրքական կողմի մասնակցության, վարձկան-ահաբեկիչների ներկայության և վերջիններիս շրջանում առկա խուճապի վերաբերյալ։

17:35
Հաղթանակը, միայն ու միայն հաղթանակը, բացառապես հաղթանակն է ավարտը, որ մենք ակնկալում ենք այս պայքարի վերջում. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը


17:50
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում ենք. Հայաստանը 40 մլրդ դրամով ավելացնում է ռազմական ծախսերը:

18:00
ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ստեփանակերտից 24News-ի լրագրողները հաղորդում են, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մի քանի ժամ է՝ Արցախում է. բարդագույն իրավիճակում պատերազմի վարման բոլորի հմտությունները, փորձը, անձնական ջանքերը մեկտեղվում են հանուն հաղթանակի, հանուն Հայրենիքի սրբազան հողում արժանապատիվ ապրելու իրավունքի»:


18:10
Ադրբեջանի զինված ուժերի մարդուժի ու տեխնիկայի և մերձավորարևելյան երկրներից վարձկանների կուտակումներ են նկատվում Հայաստանի սահմանի ամբողջ երկայնքով, «Ինտերֆաքսին» հայտնել են ՀՀ կառավարությունում գործակալության աղբյուրները։

18:25
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Վարդենիսի շրջակա գյուղերը հրետակոծելու վերաբերյալ զեկույցը և ուղարկել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին:

18:40
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքեց հակառակորդի կողմից շրջանառության մեջ դրված կեղծ լուրը, թե Արցախի նախագահը վիրավորվել է։ Վերջինիս խոսքերով՝ թե՛ նախագահ Արայիկ Հարությունյանը, թե՛ նրան ուղեկցող անձինք ողջ և առողջ են։


20;00
Հոկտեմբերի 3-ին Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց զորակցության աղոթքի արարողություն հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։ Արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը հղեց համայն ժողովրդին։

20:15
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի հայրենակիցներ, եթե ձեր կողքին հանգամանքների բերումով արցախցի դպրոցահասակ երեխաներ կան, հիշեք, որ նրանք կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը՝ առանց մտածելու փաստաթղթերի մասին»։

20:30
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեսանյութ է հրապարակվել․ Ստեփանակերտն է՝ հոկտեմբերի 2-ի հրետակոծությունից հետո: Հենց այս պահին Ադրբեջանի զինված ուժերը կրկին կրակի տակ են առել Արցախի մայրաքաղաքը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները։

21:00
Ժամը 20:26-ին հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտը։ Սահմանի ամբողջ երկայնքով այս պահի դրությամբ տարբեր ինտենսիվության դիրքային փոխհրաձգություն է։ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը։ Հայտնում է Շուշան Ստեփանյանը։

21:20
Արծրուն Հովհաննիսյանը հրավիրված ասուլիսում ասու է․ «Ծանր ու համառ մարտերից հետո հակառակորդի առաջխաղացումը հնարավոր է եղել կասեցնել՝ պատճառելով նրան մեծ կորուստներ: Միայն մարտական գործողությունների, բուն մարտի անդադար տեւողությունը, եղել է 6-7 ժամ, դրանք բավականին ծանր ու դժվար մարտեր են ու հասկանալի է, որ այս ամեն ինչը հեշտությամբ չի տրվում մեր զորքերին: Այս ընթացքում ընդհանուր առմամբ հակառակորդը կորցրել է շուրջ 2300 անձնակազմ: Միայն անցնող օրվա ընթացքում կորցրել է 440-450 զինծառայող ու նաեւ ոչ զինծառայող, հասկանալի է, որ նկատի ունեմ ահաբեկիչներին նաեւ: Մոտավորապես 800-900 վիրավոր է տվել»:

Կարդացեք նաև՝
Պատերազմի քրոնիկան. օր առաջին՝ սեպտեմբերի 27
Պատերազմի քրոնիկան. օր 2-րդ՝ սեպտեմբերի 28
Պատերազմի քրոնիկան․ օր 3-րդ՝ սեպտեմբերի 29
Պատերազմի քրոնիկան․ օր 4-րդ՝ սեպտեմբերի 30
Պատերազմի քրոնիկան․ օր 5-րդ՝ հոկտեմբերի 1
Պատերազմի քրոնիկան․ օր 6-րդ՝ հոկտեմբերի 2

Ամենից շատ դիտված

23:03 Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա
20:17 Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան
21:00 Չգնա՞նք քաղաքից դուրս․ Հրազդանի տրանսպորտը «լևի» ռեյսեր է անում
22:30 Կոռուպցիա է, որ վարչության պետը կապ ունի ավտոբուսների մրցույթում հաղթած ընկերության հետ․ հարցում
20:30 Ձերբակալությունները պատվեր են․ Նիկոլն ուզում ա` մարդկանց ճնշի, գաղափարը ոչնչացնի․ հարցում
09:08 Կլինի խաղաղություն կամ շատ ավելի մեծ ողբերգություն. Թրամփը՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածների մասին
23:15 Բուժաշխատողի օրը. Գյումրին դարձել է համերգների ու փառատոնների քաղաք
14:24 Չկա՛ հայություն առանց Սուրբ Էջմիածնի, և չկա՛ Սուրբ Էջմիածին առանց հայության. Գարեգին Բ
12:50 Իրանում երկրաշարժ է գրանցվել
12:08 Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը եւ զավակին. Փաշինյան