Ներքին Միտք 11 րոպե առաջ - 11:47 08-11-2026

TRIPP-ը միայն անունով է այդպիսին, իսկ իրականում ալիևյան ուղի է. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

TRIPP, TRIPP, ինչպես Փաշինյանն էր ասել` դարձրել են «Բրյուս Լին»:

Հիմա ըստ էության.
Ադրբեջանի ամենատարբեր մակարդակների դեմոկրատական, սկսած նախկին ԱԳ նախարար Զուլֆուգարովից, ամեն կերպ հասկացնում են, որ մեղմ ասած թքած ունեն TRIPP-ի վրա էլ, Թրամփի վրա էլ:

Խորքում նրանք արտահայտում են իրական քաղաքականության տրամաբանությունը, որը նրանք պատրաստվում են վարել:

Ակնհայտ է, որ Թրամփի իշխանության փոփոխությունը կբերի փոփոխություններ նաև Հարավային Կովկասի առաջնահերթությունների մեջ: Իսկ դա կախված է ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-ՌԴ և ԱՄՆ-Չինաստան հարաբերություններից և ամերիկյան առաջնահերթություններից:
Ալիևը հասկանում է, որ պահպանելով Հայաստանի նկատմամբ ռազմա-քաղաքական գերազանցություն, պատերազմի շանտաժի գործիքը միշտ կաշխատի, իսկ վերափոխվող աշխարհում գերտերությունների առաջնահերթությունների փոփոխությունը կստեղծի հնարավորություն Հայաստանի նկատմամբ նոր ճնշման, շանտաժի և սահող օկուպացիայի համար:

Հայաստանի իշխանությունը հավանաբար հույսը դրել է հարաբերությունների հաստատման միջոցով կառավարելի դարձնել Ադրբեջանի հավակնությունները, կամ արտաքին աջակցությամբ դրանք սահմանափակել, դասեր չքաղելով Շառլ Միշելի ու Մակրոնի խոստումներից Արցախի հարցում զիջումների դիմաց...

Այնուամենայնիվ Ադրբեջանը կհասնի իր նպատակին, եթե Հայաստանն ի վիճակի չլինի տեսանելի ապագայում հաղթահարել երեք խնդիրների լուծում.

1. Բանակի մոդեռնիզացիա և ռազմական արդյունաբերության զարգացում` տեխնոլոգիական բանակի կառուցմամբ, վերականգնելով ռազմական հավասարակշռությունը,

2. Ներհասարակական համերաշխության վերականգնում և կառավարման որակի բարելավում, արտաքին և ներքին հստակ ռազմավարական տեսիլքի ձևավորմամբ:

3. Տնտեսական զարգացման տեխնոլոգիական և ինդուստրիալ ճյուղերի զարգացումը, որպես պետության դիմադրողականության սնուցող:

Հակառակը սպասարկում է բացառապես Ադրբեջանի ռազմավարական նպատակները, որտեղ TRIPP-ը միայն անունով է այդպիսին, իսկ իրականում ալիևյան ուղի...

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է