Լրագրող Արուս Տիգրանյանը հայտնել է, որ դուստրը՝ Արփին, գտնվում է հիվանդանոցում։
Իր ինստագրամյան էջում նա պատմել է, որ փոքրիկը երկու օր շարունակ ջերմել է, ինչից հետո որոշել են նրան բուժզննման տանել։
Պարզվել է, որ երեխան ջրազրկվել է և ստացիոնար բուժման կարիք ունի։
«Ես էլ չիմացա՝ ոնց հայտնվեցինք հիվանդանոցում։ Արփին երկու օր ջերմում էր, բերեցինք ստուգելու, պարզվեց՝ ջրազրկվել ա ու ստացիոնար բուժման կարիք կա։ Երեկվա ռեպորտաժից հետո եկա ու մնացինք էստեղ»,- գրել է լրագրողը։