Մամուլ 18 րոպե առաջ - 08:48 07-11-2026

Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»

«Հրաարակ» թերթը հարցազրույց է վարել ՔՊ-ական պատգամավոր, ՄԱՍ կուսակցության ղեկավար Հովիկ Աղազարյանի հետ։

«- Ընդդիմադիր դաշտը համախմբման փորձեր է անում, նախօրեին Սամվել Կարապետյանի տանը մի շարք ուժերի ներկայացուցիչներ հանդիպում ունեցան եւ համատեղ հայտարարություն տարածեցին` 4 կետից կազմված: Ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմության համախմբմանը եւ պատրաստվո՞ւմ եք միանալ ընդդիմադիր ճակատին։

- Բնականաբար, դրական կարծիքի եմ այդ համախմբման մասին, դեռեւս չեմ հասկանում՝ որքանով է «ճակատ» տերմինը համապատասխանում մեր առաջարկության հետ, մենք էլ էինք, չէ՞, առաջարկում, որ ճակատով պետք է հանդես գալ։ Այդուհանդերձ, դրական եմ գնահատում, ողջունում եմ` երկու իմաստով: Առաջինը, որ այդպես ավելի հեշտ կլինի պայքարել մեր պետության դեմ ծառացած որոշ հարցերի կարգավորման համար, մյուս կողմից էլ ընդդիմադիր դաշտի մի հատվածը կմնա ազատ: Մինչեւ այս պահը, ըստ էության, օկուպացված էր Սամվել Կարապետյանի կողմից, հիմա ավելի բյուրեղանում է, այդ ուժերն ավելի միասնական հանդես կգան՝ նպատակների իրականացման համար, իսկ մնացած ընդդիմադիր դաշտը պետք է կողմնորոշվի՝ ոնց ծավալի գործունեություն։

- Կհաջողվի՞ ընդդիմությանը կասեցնել Փաշինյանի նախաձեռնած՝ սահմանադրությունը փոխելու գործընթացը։

- Դրա համար շատ հեշտ ճանապարհ կա՝ առանց ռիսկերի. խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվում է մանդատներից, հետեւաբար, Նիկոլ Փաշինյանը հայտնվում է մութ սենյակում սեւ կատու բռնելու խնդրին, առավել եւս, որ սեւ կատու չկա մութ սենյակում, որովհետեւ եթե չկան պատգամավորներ, ապա ո՞ւմ վրա պետք է Նիկոլ Փաշինյանն աշխատի, որ բերի դաշտ` իրեն աջակցելու, ուստի ստիպված կգնա արտահերթ ընտրությունների, իսկ ընդդիմությունն այդ ճակատով եթե մասնակցի արտահերթ ընտրությունների, հաջողության հասնելը շատ ավելի հեշտ կլինի։

- Բայց չե՞ք տեսնում, թե ոնց է կոտրում ընդդիմության ողնաշարը, բոլորին, այդ թվում՝ լիդերներին, լցնում է բանտերը։

- Այո, անգամ հաշվի առնելով այդ հանգամանքը։ Եվ հետո, այսպես կոչված, ալիեւյան սահմանադրությունը տապալելու ընդդիմության ներկայիս դիրքորոշումը թույլ դիրքորոշում է, որովհետեւ ալիեւյան սահմանադրության բովանդակությունը հանգում է մի ամենակարեւոր կետի՝ հռչակագրին։ Ալիեւը պահանջում է հանել հղումը հռչակագրից, ուստի ընդդիմությունը պետք է Փաշինյանին հետեւյալ առաջարկն անի, որով այդ խնդիրը լուծվում է։ Ասի՝ այդ դեպքում կարող ենք միանալ։ Փաշինյանին թող ասեն` դուք ունեք 700, մենք` 500 ընտրող, հետեւաբար, ո՞նց կարող ենք քվեարկել մի նախագծին, որտեղ որեւէ առաջարկություն չպիտի ունենանք, իսկ այդ առաջարկությունը պետք է լինի այն, որ ոչ թե հռչակագրից հանվի, այլ նախաբանում կետ ավելացվի, որ Հայաստանը չունի որեւէ տարածքային պահանջ հարեւան երկրների նկատմամբ: Իրավական ձեւակերպումը կարելի է գտնել: Այդ դեպքում հռչակագիրը մնում է իր տեղում, եւ խնդիրն էլ լուծվում է։ Այսպիսի առաջարկով պիտի հանդես գան, որ ժողովուրդը հասկանա՝ ընդդիմության մոտեցումը կոշտ մոտեցում չէ, այլ ճկուն մոտեցում է: Կհամաձայնի Փաշինյանը, թե ոչ, դա այլ հարց է, իմ կարծիքով՝ չի համաձայնի, բայց ընդդիմության դիրքերը կուժեղանան ժողովրդի մոտ։ Իսկ ինչո՞ւ չի համաձայնի Փաշինյանը՝ որովհետեւ մտածում է՝ հռչակագրին հղումը նախաբանից կհանվի, հաջորդ էտապում ինքը կասի, որ պետք է նոր հռչակագիր ընդունենք, դա էլ կդառնա չորրորդ հանրապետության իր ցնորական գաղափարի իրականացման ամենակարեւոր քայլը: Այստեղ արդեն Ալիեւն ու Էրդողանը կասեն՝ բարեւ, Նիկոլ, մենք այստեղ ենք, չորրորդ հանրապետությունը կստեղծենք միասին։

- Այդուհանդերձ չմանրամասնեցիք՝ եթե Փաշինյանը գնա արտահերթի, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ չի կարող սահմանադրական մեծամասնություն հավաքել, երբ ՏԻՄ-երն իրենով է արել, ընդդիմության ողնաշարը կոտրել։

- Եթե ձեւավորվում է այս ճակատը, մի բեւեռ էլ մնացածներն են ձեւավորում ու համագործակցում ընտրությունների ժամանակ, ապա Փաշինյանը ոչ միայն սահմանադրական մեծամասնություն չի վերցնի, այլեւ՝ կպարտվի։ Որովհետեւ Նիկոլ Փաշինյանի խաղաքարտերն արդեն հայտնի են բոլորին, ժողովուրդը հասկանում է, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանն ուր է տանում երկիրը, այլ գիտի, թե Փաշինյանի որդեգրած ճանապարհն ուր է տանում, իսկ տանում է մեզ համար ոչ ցանկալի ճանապարհով անկլավների հարցի լուծմանը, 300 հազար ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու խնդրին։ Դա այնքան ակնհայտ է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ