Ավելին 1 տարի առաջ - 23:28 11-03-2025

Շանը սխալ բռնելը մարդկային անվտանգության հարց է. դա շան վարքը հիմնովին խախտում է. Օվսաննա Հովսեփյան

«Դինգո Թիմ» ՀԿ-ի հիմնադիր Օվսաննա Հովսեփյանի գրառումը. «Մի պատմություն եմ ուզում պատմեմ:
2020 թե 21 թիվն էր, մեր շենքի բակում մի ձագ հայտնվեց: Բոլորս սիրում, խնամում էինք, մարդասեր ու բարի ձագ էր:

Մեծացավ նույն ձև մարդասեր ու բարի: Երբ ստերջացման ժամանակն եկավ, ինքս զանգեցի Կենդանիների Խնամքի Կենտրոն / Animal Care Center, որ գան տանեն ստերջացնեն:

Եկան առանց զանգելու, քնած շան վզին հանկարծակի գցեցին էս սարքը, շունը վեր թռավ լեղաճաք եղած, ղժժոցը գցեց, վիզը հանեց ու հաջողացրեց փախչել: Այնինչ այդ ամենից կարելի էր խուսափել` զանգելով ինձ, ու ես շանը կգրկեի հանգիստ կդնեի մեքենան, կամ իրենք էլ սարքը գցելու տեղն ուղղակի կարային գլուխը շոյեն դնեն մեքենան:

Ու էդ պահից սկսվեց տխուր կինոն: Մեր բարի ու մարդամոտ Միլին լարվեց տղամարդկանց նկատմամբ: Սկզբից ուղղակի հաչում էր, հետո աստիճանաբար սկսեց փորձել իր տարածքից լարել... ու ի վերջո հասանք կծելուն: Սկսեց հարձակվել տղամարդկանց վրա: Բնականաբար արդեն նեղություն էր տալիս շենքում: Բազմաթիվ փորձեր արեցինք բռնել ստերջացնելու, բայց իրան արդեն բռնելն անհնար էր այդ մի անհաջող փորձից հետո:

Արդեն իրավիճակն այնքան էր լարվել, այնքան մարդ էր կծել, որ արդեն ես փորձում էի բռնել կացարան տանել, տարածքից տանել, բայց արդեն բանը բանից անցած վիճակ էր: Բռնել չէր լինում:

Հետո ես այդ շենքից գնացի ու կարճ ժամանակ անց կերակրող կինը իրան գտավ թունավորված անկած...
Ընդամենը 1 անգամ սխալ բռնելը բարիագույն շանը դարձրեց տղամարդկանց դեմ թշնամի, բազմաթիվ մարդիկ հարձակման զոհ դարձան ու ի վերջո ընդամենը 2 տարեկան շանը սպանեցին:

Դա մի պատմություն էր, որ տեղի ունեցավ իմ աչքի առաջ: Իսկ նման որքան պատմություններից մենք տեղյակ չենք:

Որքան շներ են հետո մարդկանց նկատմամբ լարվել սխալ բռնելու արդյունքում, մենք չենք իմանում, քանի որ հետո հետևանքին բախվում ենք, բայց իրական պատճառը չգիտենք:

Ես գիտեմ, որ կան չբռնվող շներ, գիտեմ, որ կան «հիստերիկ» շներ: Բայց ես նաև գիտեմ նման դեպքում ոչ թե շանը քարշ տալու, այլ վանդակը մոտեցնելու մասին:

Իմ բակի շունը չբռնվող չէր, հիստերիկ չէր, բարիագույն շուն էր ընդամենը 7 ամսական, բայց նրան էլ սխալ բռնեցին ու կյանքը «քաքմեջ» արեցին ընդամենը 1 սխալ բռնելով ...

Ասածս ինչ է, սխալ բռնելը շների հարց չի, սխալ բռնելը մարդկային անվտանգության հարց է, քանի որ դա շան վարքը հիմնովին խախտում է:

p.s. Կադրը այս 2 օրը Գյումրիում շների ստերջացման ծրագրի բռնելու պրոցեսից»:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ