Ներքին 49 րոպե առաջ - 23:40 06-11-2026

«ԳԱԶ-66»-ի մեքենայի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ դիմել է փախուստի

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 23.50-ին, Համայնքային ոստիկանության Իջևանի բաժին Սևքար տեղամասի էկոպարեկներից հաղորդում էր ստացվել, որ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենայի վարորդը չենթարկվելով «կանգառ» ազդանշանին՝ դիմել է փախուստի։

Ահազանգով մեկնած համայնքային ոստիկանները Այգեհովիտ բնակավայրի սկզբնամասում կանգնեցրել են նշված մեքենան։

Ստուգմամբ պարզվել է, որ վարորդի ներկայացրած փաստաթուղթը չի համապատասխանում մեքենայի թափքում առկա բոխի և այլ ծառատեսակներից պատրաստված փայտանյութի ծավալին։

Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Իջևանի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Այգեհովիտ գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Կատարվում է նախաքննություն։

Ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել նաև Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները։

Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ համայնքային ոստիկանները պարզել են, որ Առափի գյուղի 58-ամյա բնակիչը համայնքապատկան տարածքից ապօրինի հատել է ուռենիներ։ Նա հրավիրվել է բաժին և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել, որ նշված տարածքից բենզասղոցով հատել է 6 ուռենի։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ