Ուղիղ եթեր
Ավելին 36 րոպե առաջ - 14:46 06-11-2026

Քիմ Քարդաշյանը վաճառքի է հանել իր տունը՝ հարևանի առանձնատունը գնելու համար

Կանեփով մարմելադներից հետո Քիմ Քարդաշյանը որոշել է վաճառել իր տունն ու գնել հարևանի առանձնատունը
Քիմ Քարդաշյանը Պալմ Սփրինգսում որոշել է փոխել իր բնակության վայրը՝ գնելով հարևան առանձնատունը։ Հետաքրքիր է, որ այդ որոշմանը նա հանգել է ընտանիքի և ընկերների հետ հանգստի ընթացքում՝ կանեփով մարմելադներ փորձելուց հետո։

«Քարդաշյանները» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանում Քիմը ընկերների հետ գոլֆի մեքենայով շրջել է հարևանությամբ և աննկատ ներխուժել վաճառքի հանված առանձնատան տարածք։

Պարզվել է, որ տունը գտնվում է Քիմի և նրա քրոջ՝ Քայլի Ջենների առանձնատների միջև։

Քարդաշյանը ոգևորվել է այն գնելու գաղափարով՝ ցանկանալով միավորել երեք տարածքներն ու ընդլայնել ընտանիքի գաղտնի անցուղիների ցանցը։
Անշարժ գույքի գործակալի հետ բանակցելուց հետո Քիմը պարզել է, որ կարող է նոր առանձնատունը գնել իր ներկայիս տան վաճառքի գնով։

«Եթե ես վաճառեմ մեկ տուն և գնեմ սա, ավելի մոտ կլինեմ Քայլիին, իսկ տեսարանը շատ ավելի լավն է», – բացատրել է աստղը։

Ավելի ուշ Քլոե Քարդաշյանը հաստատել է, որ քույրն իսկապես գնել է առանձնատունը։ Քիմի ընկերներն էլ նրա որոշումը դիմավորել են ծափահարություններով։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում