Ուղիղ եթեր
Ներքին 35 րոպե առաջ - 21:49 05-11-2026

Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

ՀՀ կառավարության որոշմամբ դադարեցվում է Պաշտպանության նախարարության «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկի գործունեությունը։

Ըստ պաշտոնական նախագծի հիմնավորման՝ սահմանամերձ այս տարածաշրջանի զորամասերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական սպասարկումն այսուհետ ամբողջությամբ փոխանցվելու է քաղաքացիական «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին։

Իշխանությունները նշում են, որ այս քայլն ուղղված է բուժսպասարկման արդյունավետության բարձրացմանն ու ծախսերի օպտիմալացմանը, սակայն ռազմավարական նշանակություն ունեցող այս փոփոխությունը հանրության և մասնագիտական շրջանակներում մի շարք հարցեր է առաջացրել։ Դրանք հիմնականում վերաբերում են հոսպիտալի անձնակազմի աշխատատեղերի պահպանմանը և սահմանային հնարավոր անհանգստությունների ժամանակ քաղաքացիական հիվանդանոցի ծանրաբեռնվածությանը։

Թեմայի շուրջ մանրամասներ պարզելու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց «Բերդի բժշկական կենտրոնի» հետ։ Մեզ հետ զրույցում հիվանդանոցից հայտնեցին, որ իրենք տեղյակ են՝ հարցն օրակարգում է, սակայն այս պահին այլ պարզաբանումներ տալ չեն կարող, քանի որ պատասխանատուն տեղում չէ և հստակ չէ, թե երբ կլինի։

Քանի որ հնարավոր չեղավ ստանալ սպառիչ պատասխաններ, բաց են մնում մի քանի առանցքային հարցադրումներ, որոնք ուղղակիորեն առնչվում են տարածաշրջանի բնակիչների ու զինվորականների շահերին․ արդյոք լուծարվող հոսպիտալի բոլոր աշխատակիցներին (բժիշկներ, բուժքույրեր, սպասարկող անձնակազմ) առաջարկվելո՞ւ են համապատասխան հաստիքներ Բերդի ԲԿ-ում կամ ՊՆ համակարգում, թե՞ հաստիքների կրկնության պատճառով սահմանամերձ շրջանում կլինեն կրճատումներ։

Որքանո՞վ է քաղաքացիական հիվանդանոցի ներկայիս մահճակալային ֆոնդն ու տեխնիկական հագեցվածությունը բավարարում միաժամանակ թե՛ տեղի բնակչությանը և թե՛ զինծառայողներին պատշաճ սպասարկելու համար։



Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
22:51 Ավարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբան
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան