30-ամյա կինը «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում վիճաբանել է բուժանձնակազմի հետ, հայհոյել, վնասել գույքը. shamshyan.com
copy image url

30-ամյա կինը «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում վիճաբանել է բուժանձնակազմի հետ, հայհոյել, վնասել գույքը. shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 11:16 14-02-2025
Փետրվարի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 01։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն բուժօգնության տեղափոխված քաղաքացին չի ենթարկվում բժիշկներին, վիճաբանում է նրանց հետ և հնչեցնում հայհոյանքներ։

Օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ Վայոց Ձորի մարզի բնակիչ 30-ամյա Ա․ Բ․-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության, տակ առանց որևէ պատճառի մոտ 15-20 րոպե վիճաբանել է բուժանձնակազմի, մասնավորապես ռեանիմատոլոգ, Վայոց ձորի մարզի բնակիչ 27-ամյա Ա․ Հ․-ի, ընդունարանի բուժքույր, Վայոց ձորի մարզի բնակիչ 44-ամյա Ա․ Ս․-ի և մայրապետ, Վայոց ձորի մարզի բնակիչ 59-ամյա Ա․ Հ․-ի հետ, որի ընթացքում Ա․ Բ․-ն հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես նաև վնասել է բժշկական կենտրոնի ընդունարանի գույքը, հրելով պատգարակը՝ կողաշրջել է դեղորայքային սեղանը և վնասել պատը։

Ա․ Բ․-ի կողմից բժշկական կենտրոնին պատճառվել է մոտ 300 հազար դրամի վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: