Ներքին 29 րոպե առաջ - 10:01 05-11-2026

Բժիշկները փրկել են էներգետիկ ըմպելիք օգտագործելուց և ծխելուց հետո ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 15-ամյա տղայի կյանքը

Հոկտեմբերի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ էներգետիկ ըմպելիք օգտագործելու և ծխախոտ ծխելու հետևանքով «Էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Արտաշատի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մի անչափահասի բուժօգնության է տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ տուժածը Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Ե․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից կատարված ստուգողական աշխատանքների արդյունքում երեխայի պապիկը՝ Արարատի մարզի բնակիչ 71-ամյա Գրիշա Մ․-ն, հայտնել է, որ թոռնիկը հոկտեմբերի 9-ին խմել է էներգետիկ ըմպելիք և ծխել ծխախոտ, ինչի հետևանքով էլ ստացել է վերը նշված թունավորումը։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

shamshyan.com

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել