Ցանկանալով կալանավորել Սամվել Կարապետյանին՝ փորձում է առևտուր անել, ասել՝ ազատ արձակում, դրա դիմաց Սահմանադրության հանրաքվեի հնարավորություն:
Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
«Ի՞նչ է անում հիմա Փաշինյանը։ Նա, ցանկանալով կալանավորել Սամվել Կարապետյանին ևս մեկ անգամ, երկրորդ անգամ է իր բախտը փորձում, մեկ անգամ էլ էր փորձել ու չէր ստացվել՝ եկեղեցու հետ կապված, այսօր փորձում է Սահմանադրության հետ կապված առևտուր անել մեզ հետ, ասել՝ ազատ արձակում, դրա դիմաց Սահմանադրության հանրաքվեի հնարավորություն»,- նշել է նա։