Ներքին 34 րոպե առաջ - 18:30 03-11-2026

Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երեկ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 6-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզի Ամուլսարի հանքավայրերից մեկում։

Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Լիդիան Արմենիա» Ամուլսարի ՓԼ-7 տեղամասում աշխատանքային հարցերի շուրջ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։

Լրատվամիջոցների հաղորդմամբ, վիճաբանությանը ներգրավված են եղել Իրանի Իսլամական Հանրապետության երեք քաղաքացիներ (43-ամյա Հոսեյին Ք.-ն են, 25-ամյա Մահդի Զ.-ն և 35-ամյա Ամիրալի Զ.-ն) և ՀՀ երկու քաղաքացիներ (Շիրակի մարզում հաշվառված 49-ամյա Անդրանիկ Պ.-ն և Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Ս.-ն)։ Աշխատանքային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունը հետագայում վերածվել է ծեծկռտուքի։

Աշխատանքային օրվա ավարտից հետո այն շարունակվել է Գնդեվազ բնակավայրի սկզբնամասում՝ ոչ բնակելի հատվածում, որտեղ կողմերը միմյանց հարվածներ են հասցրել ձեռքերով, ոտքերով և քարերով։

Ծեծկռտուքի հետևանքով Իրանի քաղաքացիները մարմնական վնասվածքներով նախ օգնություն են ստացել հանքավայրի բուժկետում, ապա տեղափոխվել բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ նյութերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտե:

Oragir.News-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը): Կատարվում է նախաքննություն։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում