Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը: Հայտնում են Կառավարությունից:
Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի այցը Եվրոպական խորհրդարան և ընդգծել երկկողմ ակտիվ երկխոսության փաստը՝ ի նպաստ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետևողական զարգացման: