Ներքին 1 ժամ առաջ - 12:13 03-11-2026

Արաբկիրում վնասել են զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա տեղադրված Հիսուսի քանդակը

Հայաստանը աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ազգն է ու դարեր շարունակ խաչը հայերիս համար համարվել է սրբություն, բայց արի ու տես որ 21-րդ դարում կան մարդիկ, ովքեր կարող են ոտնձգություն իրականացնել խաչի ու խաչքարի վրա տեղադրված Աստծո որդու՝ Հիսուսի քանդակի նկատմամբ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 2-ին, պարզվում է՝ հերթական անգամ ստահակը կամ ստահակները կոտրել են Արաբկիր վարչական շրջանում Ադոնցի փողոցում Ռուբեն Միրոյանի անվան դպրոցի հարևանությամբ տեղադրված խաչքարի վրայի Հիսուսի քանդակը։

Խաչքարը տեղադրվել է 2007 թվականին, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի մտահաղացմամբ ու հովանավորությամբ և այն նվիրված է զոհված ազատամարտիկների հիշատակին։

Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ այս խաչքարի նկատմամբ վանդալիզմ է իրականացվում և մի քանի անգամ SHAMSHYAN.com-ը անդրադարձել էլ սրբապղծությանը ու ցավոք դեպքերից ոչ մեկը չէր բացահայտվել։ Ճիշտ լուծումներից մեկն այն կլինի, որ Արաբկիրի թաղապետարանը նշված հատվածում տեղադրի տեսախցիկներ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Երևանում հերթական անգամ անհայտ անձը կամ անձինք 2022թ․ օգոստոսի 29-ին վանդալիզմ էին իրականացրել:

Արաբկիր վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Կանազի հոսպիտալի և Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցի մոտ տեղադրված Արաբկիրի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վերին հատվածում կոտրել էին Հիսուս Քրիստոսի գլուխն ու ձեռքը:

Հավերժության նշանի որոշ հատված էլ ճիվաղը կամ ճիվաղները նույնպես վնասել էին:

Խաչքարը տեղադրվել էր 2007 թ.-ին՝ այն ժամանակ Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանի հովանավորությամբ և այն կրում էր «Հավերժ փառք Արաբկիրի զոհված ազատամարտիկներին» անվանումը:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նշված վայրից ոստիկանության Արաբկիրի բաժինը 1-1,5 կմ հեռավորության վրա էր գտնվում:
Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան

Ձեզ գուցե հետաքրքրի