Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
«Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել մատնանշել է վայրը, դեպքը, տեղանքը։ Մառախուղի պատճառով է մոլորվել»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։
«Միայն կարող եմ ասել այսքանը, որ սպանելու դիտավորություն չի ունեցել»,- ասաց նա։
Լրագրողների հարցերին ի պատասխան, թե ինչպե՞ս սպանելու դիտավորություն չի ունեցել, եթե ծանր մարմնական վնասվածք է հասցրել տանտիկնոջը, պատանդ է վերցրել երեխաներին, Արթուր Պողոսյանը պատասխանեց․ «Այն անձը, ով մոլորվելու արդյունքում քայլելով գալիս է, մի հատ տուն է տեսնում, սոված է լինում, մտնում է այդտեղ, ճաշ է սարքում, երեխեքը մտնում են, երեխեքի ձեռքից հեռախոսը վերցնում է, ժամերով երեխեքին նստեցնում, է, չի վնասում․․․»։