«Արդեն շատ վաղուց Հայաստանում, ցավոք սրտի, ոչ իրավաբանություն գոյություն ունի, ոչ արդարադատություն: Ցանկացած բանական մարդու հ ամար պարզ է, որ սա զուտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված կալանք է»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Հայկ Ֆարմանյանը:
Նա ցավով նշեց, որ հասարակությունը չի ընկալում, որ Սահմանադրության փոփոխությամբ չեն սահմանափակվելու, սա ընդամենը անոնսն է, չակերտավոր համոզելու պրոցեսի մեջ են, սակայն դրանով ոչինչ չի փոխվելու:
Հայկ Ֆարմանյանը նշեց, որ գալու է պատասխանատվության ժամը, ուստի իրենց պայքարը ոչ միայն արդարության ու Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության, մեր լինել-չլինելու:
Տեսանյութ: