Ներքին Հարցում Տեսանյութ 1 ամիս առաջ - 22:30 28-09-2026

Եթե ազգը ողբում է, Հանրայինը պետք է ազգի հետ լինի, ոչ թե ազգի դեմ. հարցում

Պատերազմի տարելիցը կարևոր օր էր ժողովրդի համար, և այդ օրը հեռուստաեթերում ներկայացվող բովանդակությունը նույնպես կարող էր տարբեր արձագանքների արժանանալ։ Այս համատեքստում քննարկման առիթ է դարձել Հանրային հեռուստաընկերությամբ Թաթայի համերգի ցուցադրումը։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ի՞նչ են կարծում՝ պատերազմի տարելիցին Հանրայինով Թաթայի համերգի ցուցադրումը պատահականությո՞ւն էր, թե՞ հատուկ արված քայլ։

Քաղաքացիներից մեկը նշեց, որ պատերազմի տարելիցին Հանրային հեռուստաընկերությամբ Թաթայի համերգի ցուցադրումը նորմալ չի համարում․ «Նման օրերին պետք չէր երգել, դա թշնամանք է հայ ժողովրդի նկատմամբ»։ Նրա կարծիքով՝ դա դիտավորություն է եղել։

Հնչեց նաև հակառակ տեսակետը․ քաղաքացիներից մեկը նշեց, որ «սուգը հավերժ չէ» և նորմալ է համարում այդ օրը համերգի ցուցադրումը։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ իր կարծիքով՝ դա նորմալ չէր, քանի որ զոհված տղաները «մեր երեխաներն էին»։

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ համերգի ցուցադրումը միտումնավոր էր․ «Պատահական ոչ մի բան չկար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie