Ուկրաինական ռոբոտները սկսել են ավելի հաճախ խոցել ռուսական անօդաչու թռչող սարքեր, ինչը թույլ է տալիս զինվորներին տեղաշարժվել և կռվել ռազմաճակատի ամենավտանգավոր հատվածներից մի քանիսում, հաղորդում է Business Insider-ը ։
Նշվում է, որ ուկրաինական ստորաբաժանումները ավելի ու ավելի հաճախ են փորձում այսպես կոչված «սպանության գոտում» մարդկանց փոխարեն օգտագործել ռոբոտներ, իսկ ընկերությունները ռոբոտներին հագեցնում են անօդաչու թռչող սարքեր խոցելու նոր հնարավորություններով։
Ուկրաինական «Դա Վինչիի գայլեր» գումարտակի ռոբոտաշինության բաժնի պետ Ալեքսանդր Յաբչանկան լրագրողներին ասել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերը առաջնագծում հիմնական թիրախն են։ Յաբչանկան հայտարարել է, որ թշնամու անօդաչու թռչող սարքերի դեմ արդյունավետ պաշտպանության առկայությունը կարող է զգալիորեն փոխել շփման գծի երկայնքով մարտական գործողությունների բնույթը:
«Ես հատկապես մեծ հույսեր ունեմ ցածր բարձրության օդային տարածքը պաշտպանելու համար գետնային ռոբոտացված համակարգերի կիրառման հետ կապված», - ընդգծեց Յաբչանկան։