Գյումրիի Ավստրիական թաղամասում քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել։
Նախնական տեղեկություններով, միջադեպի հետևանքով 2 մարդ է տուժել և տեղափոխվել Գյումրի բժշկական կենտրոն։
Նրանց առողջական վիճակի վերաբերյալ այս պահին մանրամասներ հայտնի չեն։
Oragir.News-ի տեղեկություններով, պայթյունը տեղի է ունեցել բնակելի տանը հարակից ավտոտնակում։
Թե ինչն է պայթյունի պատճառ դարձել, այս պահին ևս հայտնի չէ։