Արտաքին 30 րոպե առաջ - 12:55 14-11-2026

Մոսկվային բանակցային սեղանի շուրջ բերելու միջոցը Ուկրաինային աջակցելն է. ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Ռուսաստանի վրա ճնշումը պետք է պահպանվի։

«Պատերազմի հենց առաջին օրվանից աջակցում ենք Ուկրաինային ֆինանսական, ռազմական և հումանիտար ոլորտներում։ Եվ պատերազմի ավարտից հետո էլ կլինենք Ուկրաինայի կողքին»,– շեշտել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Մոսկվային բանակցային սեղանի շուրջ բերելու լավագույն միջոցն Ուկրաինային աջակցելը և Ռուսաստանի վրա առավելագույն ճնշումը շարունակելն է։

«Խաղաղության ճանապարհը հեշտ չի լինի, սակայն մենք միասնական ենք»,– վստահեցրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։