Ուղիղ եթեր
Ներքին 16 րոպե առաջ - 21:49 13-11-2026

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը

Նոյեմբերի 7-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Այդ օրը ժամը 16:30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքում Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում գողություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եկեղեցի են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Անհայտ անձը կամ անձինք նշված եկեղեցում տեղի ունեցած հարսանեկան արարողության ժամանակ խորանի դիմացի նստարանից գողացել են Երևանի բնակիչներ փեսայի՝ Ե Մ.-ի «iPhone 16 Pro» և հարսի՝ Ջ. Պ-ի «iPhone 17 Pro Max» բջջային հեռախոսները։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: