Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի երրորդ խաղափուլի առաջին պարտիայում Հայկ Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է համաշխարհային դասակարգման առաջին համար Մագնուս Կառլսենին։
Երևանի ժամանակով 21։30–ին կմեկնարկի երկրորդ պատասխան պարտիան, որում Հայկը կխաղա սև խաղաքարերով։