Մամուլ 1 տարի առաջ - 08:01 27-03-2025

Դատավոր Դոլմազյանը ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից մեկն է․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով helpcourt.am մասնագիտական կայքը, արձանագրեց, որ դատավոր Վահե Դոլմազյանի հեղինակությունը խայտառակ ցածր է։

Տեղեկացնենք, որ Հայաստանի 355 դատավորների այդ կայքում փաստաբանները դրել են գնահատականներ՝ իրենց վարած դատական նիստերի ժամանակ օրինականությունը, էթիկայի նորմերի պահպանումը, օբյեկտիվ որոշումների կայացումը եւ շատ այլ մասնագիտական հարցեր հաշվի առնելով։

Եվ ահա, ուսումնասիրելով նախկին դատախազ, 08.08.2022 թվականից ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնին նշանակված Վահե Դոլմազյանին տրված գնահատականը, արձանագրեցինք, որ ամենացածր վարկանիշն ունեցողներից է՝ ընդամենը 5: Համեմատության համար նշենք, որ ամենաբարձր ցուցանիշն ունի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը՝ 119 վարկանիշով, կամ, դարձյալ որպես համեմատություն նշենք, բարձր վարկանիշ ունի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը՝ 80:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազը նույն Վահե Դոլմազյանն էր, որը ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող գեներալին՝ Արցախի հերոսին ազատ արձակելուն դեմ էր։

Դեռեւս 2019 թվականին Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը մի քանի անգամ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ մինչեւ 5 մլն դրամ գրավի դիմաց Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու, քանի որ նա ծայրահեղ ծանր վիճակում էր։ Սակայն մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը չէր ազատում նրան՝ հակադարձելով, թե Գրիգորյանը գտնվում է անհրաժեշտ բավարար հսկողության ներքո, եւ փաստաբանների նշած հիմնավորումները փաստարկված չեն։

Արդյունքում, ավելի քան մեկուկես տարի անազատության մեջ գտնվելուց հետո՝ 2020-ի հունվարի 15-ին, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։ Իսկ խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության հարցը քննարկվեց այն բանից հետո, երբ Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացավ ու նա ամիսներ անց մահացավ։

Այսինքն, շինծու մեղադրանքով (դրա մասին հայտարարել է վարույթ հարուցած մարմնի՝ ԱԱԾ-ի նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը) Դոլմազյանը նրան կալանքի տակ պահեց՝ որպես մեղադրող դատախազ իր գործուն առարկություններով, մեղադրանքը պնդեց մինչեւ վերջ, եւ մահն էլ, ըստ էության, մնաց հենց իր խղճին (այս մասին դատարանում հայտարարել է նաեւ Արմեն Աշոտյանը):

Դոլմազյանը, իհարկե, ստացավ գեներալին դատելու ծառայության համար գնահատական, ինչպես հնչել է տարբեր կարծիքներում. նրան պարգեւատրեցին գեներալին դատելու համար՝ դարձնելով Հակակոռուպցիոն դատարանի դատավոր»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան