«Ես փորձել եմ համոզել և կշարունակեի համոզել, որ այս ճանապարհով չգնանք»,– ասել է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում՝ բացատրելով, թե ինչու է հենց հիմա հրապարակայնորեն դեմ արտահայտվում Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու օրակարգին։
ԱԽ նախկին քարտուղարի պնդմամբ, ինքն այդ քաղաքականության վտանգների մասին դեռ պաշտոնավարման ընթացքում զգուշացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության մյուս անդամներին։
«Իմ հոդվածում նշված բոլոր կարծիքների մասին իմ գործընկերները, կարող է հատվածական, բայց տեղյակ են եղել»,- նշել է նա։