Ներքին 30 րոպե առաջ - 12:28 14-11-2026

Ամանորի ձեւավորման աշխատանքների համար փակ կլինի Աբովյան փողոցի մի հատվածը

Երևանում Ամանորի ձևավորման աշխատանքների իրականացման կապակցությամբ նոյեմբերի 14-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած հատվածում։

Նշենք, որ Երեւանում սկսել են նաև գլխավոր տոնածառը տեղադրել։