Ներքին 11 րոպե առաջ - 09:40 14-11-2026

Վրացիները տեսչականի պետին ասել են, որ կեղծիքը բացահայտված է

Նոյեմբերի 5֊ին Վրաստան էր գործուղվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։

Նրա և Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Գիորգի Իակոբաշվիլիի հանդիպումը արձանագրել է մտահոգիչ շեշտադրումներ։

Մասնավորապես, վրացի նախարարը տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինները ֆիքսել են ՀՀ ծագման, սակայն կեղծիքի արդյունքում վրացականի վերածված մեծ ծավալի արտահանումներ ՌԴ և որ այդ կապակցությամբ կարող է արգելվել նաև վրացական սննդատեսակների մուտքը Ռուսաստանի Դաշնություն։

Մեկ այլ դրվագի համաձայն, Իակոբաշվիլին խնդրել է ռուսական կողմին, որ վերջինս թույլատրի հայկակակ ծագման այն ապրանքների ներմուծումը, որոնք արդեն գտնվում են Վրաստանի համապատասխան սառնարանային համալիրներում, որից հետո նոր արգելել ՀՀ֊ի տվյալ ապրանքների մուտքը ՌԴ։