Քաղաքագետ Արթուր Համբարձումյանը
Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտասահմանյան այցելություններին, դրանց քաղաքական նշանակությանն ու Հայաստանի միջազգային հարաբերություններին։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Փաշինյանի միջազգային այցելությունները Հայաստանի համար էական ազդեցություն չեն ունենում։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Արթուր Համբարձումյանը նշել է, որ հասարակության շրջանում թյուր կարծիք կա, թե Թուրքիայի իշխանությունները դրական վերաբերմունք ունեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։
«Փաշինյանը թուրքերի հերոսը չէ, ժողովուրդը թյուր կարծիք ունի։ Նրանք անթաքույց ատելություն ունեն»,- նշել է քաղաքագետը։
Արթուր Համբարձումյանն անդրադարձել է նաև ընդդիմադիր ուժերի համախմբման հնարավորություններին, քաղաքական դաշտում առկա զարգացումներին և այլ կարևոր հարցերի։
Մանրամասները` տեսանյութում։
Անահիտ Չալիկյան