Ուղիղ եթեր
Արտաքին 27 րոպե առաջ - 22:44 13-11-2026

Լեհաստանն այլևս չի ֆինանսավորի Ուկրաինայի համար զենքի գնումը. Դոնալդ Տուսկ

Լեհաստանն այլևս չի մասնակցի Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնման՝ ՆԱՏՕ-ի PURL ծրագրի ֆինանսավորմանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Ես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին տեղեկացրել եմ, որ առայժմ չենք պատրաստվում ներդրում կատարել PURL ծրագրում, որի շրջանակում եվրոպական միջոցներով Ուկրաինայի համար ամերիկյան զենք է գնվում»,- հայտարարել է Տուսկը մամուլի ասուլիսի ժամանակ։ Հեռարձակել է TVP Info հեռուստաալիքը։

Լեհաստանի վարչապետը որոշումը պատճառաբանել է պետական բյուջեի բարձր դեֆիցիտով և երկրի պաշտպանական ծախսերով։