Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում ցավալի դեպք է տեղի ունեցել։
Թիվ 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է։
Ըստ ժամանած Շտապօգնության ծառայության բժիշկների նախնական գնահատականի` վարորդը մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել։