Խոսք Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 21:00 28-01-2025

Թրամփի վարչակազմը Աննա Հակոբյանին չի ֆինանսավորի, եվրոպական երկրները՝ նույնպես

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թրամփի վարչակազմն արմատապես փոխում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ռազմավարությունը, որը օգնություն է տրամադրում այլ երկրներին։ Այս համատեքստում ԱՄՆ նախագահը 90 օրով դադարեցրել է արտաքին օգնության բոլոր ծրագրերը՝ պարզելու համար, թե որքանով են դրանք համապատասխանում իր վարչակազմի արտաքին քաղաքական առաջնահերթություններին։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նշեց՝ Թրամփի այս որոշումը սպասելի էր, քանի որ նա նման մտադրություն էր հայտնել իր երդմնակալության արարողության ժամանակ ունեցած ելույթում։ Նա հիշեցնում է, որ Թրամփը 2 օր առաջ Նևադա նահանգում հանդիպել է իր ընտրողների հետ ու կրկնել այդ թեզերը.


/Ստեփան Դանիելյան, քաղաքագետ/

«Ամեն ինչ շատ պարզ է. այն Միացյալ Նահանգները, որը կար Բայդենի ժամանակ, սպասարկում էր գլոբալիզմը և ձախ լիբերալ գաղափարները. գենդերային խնդիրներ, ինչ-որ արժեքային համակարգի վրա հիմնված այլ երկրների ներքին գործերին խառնվել, գունավոր հեղափոխություններ կազմակերպել։ Նշեմ նաև կրոնական ազատությունները, այսինքն՝ որոշակի կրոնական ուղղությունների աջակցությունը և այն հիմնական կրոնական կազմակերպությունները, որոնց պայմանական կարող ենք ասել ազգային կամ հիմնական, դրանց դեմ հստակ քաղաքականություն էր տարվում։ Ընտանիքի խնդիրը կար, որ ընտանիքները պետք է լինեին բաց, տարբեր գենդերները կարող էին ամուսնանալ և այլն։ USAID-ն հենց դա էր սպասարկում, իսկ հիմա քանի որ Թրամփը հայտարարել է, որ հին Ամերիկան այլևս չկա, ու նոր Ամերիկա է լինելու, USAID-ի ծրագրերը կասեցվել են, որպեսզի ստուգվի դրանց համապատասխանությունը նոր ուղղությանը»։

Ստեփան Դանիելյանը կարծում է, որ ԱՄՆ-ն հիմա շատ առումներով կսկսի հակառակ գաղափարախոսությունը սպասարկել։ Ըստ նրա՝ այս առումով Թրամփի վարչակազմին առաջիկա 3 ամիսն անհրաժեշտ է՝ գործող ծրագրերը կասեցնելու կամ դրանց նոր արժեքային համակարգ ներարկելու համար։


Oragir.News-ի հարցին՝ Թրամփի այս որոշումն ինչպիսի ազդեցություն կունենա Հայաստանի վրա, քանի որ մեր երկրում ևս մի շարք ՀԿ-ներ ու անհատներ ֆինանսավորվում էին հենց USAID-ի կողմից, մեր զրուցակիցը պատասխանեց՝ Հայաստանում կլինի այն, ինչ մնացած մյուս երկրներում։
«Այսինքն՝ այն գաղափարները, որոնք այդ ՀԿ-ներն էին քարոզում, վարչապետի կինն էր քարոզում, բնականաբար այլևս չեն ֆինանսավորվելու։ Եթե ֆինանսավորվեն, ապա միայն ճիշտ հակառակ արժեքները՝ պահպանողականություն, քրիստոնեական արժեքային համակարգ, երկու սեռի գաղափարը և այլն։ Այս փոփոխություններն են տեղի ունենալու, իսկ այն կազմակերպությունները, որոնք սպասարկում էին նախկին գաղափարախոսությունները, հիմա պետք է կա՛մ մնան առանց ֆինանսավորման, կա՛մ էլ փոխեն իրենց պրոֆիլը և ճիշտ հակառակ քարոզը անեն»,- ասաց նա։

Դանիելյանը կարծում է, որ այս կազմակերպությունները գուցե որոշ ժամանակ եվրոպական երկրներից ֆինանսավորվեն, բայց գործընթացը նաև Եվրոպայում է իրականացվում, որտեղ ուժեղանում են աջերը։ «Ես կարծում եմ, որ դա չի լինի։ Բացի դրանից՝ ԱՄՆ նոր վարչակազմը ստիպում է, որ ռազմական ծախսերն ավելացվեն մինչև 5%՝ որոշ երկրների համար 2-2.5 անգամ ավելի շատ, ինչը նրանց բյուջեների վրա շատ ծանր բեռ է լինելու։ Մյուս կողմից՝ քաղաքական տենդենցները դեպի աջ են գնում, ինչը նշանակում է, որ հաջորդ փուլում եվրոպական կառույցները, ԵՄ երկրները նույնպես նման գաղափարախոսությունը չեն սպասարկի»,- եզրափակեց քաղաքագետը։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը