Մեր հավատքի դեմ տարվում է պատերազմ. ակցիայի կազմակերպիչ
copy image url

Մեր հավատքի դեմ տարվում է պատերազմ. ակցիայի կազմակերպիչ

Ներքին 3 ժամ առաջ - 22:56 08-06-2025
Շիրակի Թեմի Մարմաշեն վանական համալիրում, թե Շիրակի թեմից, և թե՛ այլ թեմերից բազմաթիվ հավատացյալներ այսօր մասնակցել են անմահ ու Սուրբ Պատարագին, որը մատուցվել է Տեր Փառեն քահանա Պետրոսյանի պատարագմամբ։

Oragir.News-ը զրուցել միասնական պատարագի կազմակերպիչներից Արմեն Ներսիսյանի հետ։
«Մեր կազմակերպված մասնակցությունն իր հավատքային խոնհարության մեջ ուներ նաև հստակ ուղերձ․ այն պատասխան էր այսօր Եկեղեցու դեմ տարվող ճղճիմ, անարժեք, անբարո արշավին, որն ինչպես գիտեք ուրացողների վիրտուալ գրառումներից զատ կոնկրետ ագրեսիվ քայլերով արտահայտվեց այս վանական համալիրում, նրա սպասավոր Տեռ Փառենի նկատմամբ։ Եվ ահա Սուրբ Պատարագին մեր միասնական մասնակցությամբ, նախ ամբողջ հոգով գիտակցեցինք օրվա խորհուրդը՝ Հոգեգալստյան տոնը, ապա նաև միասնականությամբ մեր աջակցությունն արտահայտեցինք մեր Մայր Եկեղեցուն՝ այսօր տարվող հոգևոր պատերազմում։ Այսպիսով ուղերձը հստակ է․ այդ ուրացողները Եկեղեցուն ու նրա սպասավորներին հասնելու համար նախ պետք է անցնեն մեր վրայից»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արմեն Ներսիսյանը։



Ներսիսյանն ասում է` Սուրբ Հոգու շնորհաբաշխ էջքի խորհուրդն է կրում այսօրվավ միասնական պատարագը։
«Հետևաբար Աստծուց խնդրենք, որ Սուրբ Հոգով իմաստանանք և կարողնանք ճմարիտ ճանապարհով հասնել Արդարության հաղթանակին՝ մեզ ազատագրելով հոգևոր ու նյութական մեղքերից, նրանց մարմնավորումներից։

Բացի դրանից, հունիսի 21-ին Հայաստնյանց Առաքեռլական Սուրբ Եկեղեցին նշում է ամենանվիրական տոներից մեկը՝ Գրիգոր Լուսավորիչի ելքը Խոր Վիրապից, որը համարվում է մեր ազգի Հոգևոր Մեծ Դարձի սկիզբը»,- շարունակում է Արմեն Ներսիսյանը։



Ներսիսյանի կարծիքով`մենք էլ պետք է կարողնանք դուրս գալ այս անարժեք անդունդից և Աստծով զորացած տանենք մեր սպասաված հաղթանակները ներքին ու արտաքին թշնամու դեմ։

«Իսկ հաջորդ օրը Սուրբ Էջմիածնի տոնն է, հետևաբար առիթն ունենք առավել մեծ միասնականությամբ, միասնական ուխտով մեր աջակցությունը ցույց տանք Մեր Մայր Եկեղեցուն՝ մասնակցելով Մայր Տաճարում մատուցվող Պատարագին։ Վիճակն առավել քան հստակ է․ մեր ինքնության, մեր հավատքի, մեր սրբությունների դեմ տարվում է բացահայտ ու ճղճիմ պատերազմ, ռազմաճակատի գիծն անցնում է բոլորիս ներքնաշխարհով ու յուրքանչյուրը պետք է որոշի ռազմաճակատի ո՞ր կողմում է։ Ոչ մի արդարացում՝ սեփական անտարբերությունը, վախը, կամ այսպես կոչված տուն պահելու պատրվակն այլևս չի անցենլու։ Սա պետք է յուրաքանչյուրը հստակ գիտակցի»,-եզրափակում է Արմեն Ներսիսյանը։


Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր