Իրանի մայրաքաղաք Թեհրանից հարավ գտնվող Ռեյ քաղաքում իրավապահ մարմինները անկարգությունների 100 կազմակերպիչների են ձերբակալել:
Այս մասին հայտարարել է քաղաքի ոստիկանական վարչության հրամանատար Հոսեյն Մաֆին։
«Հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու ձերբակալվել է Ռեյ քաղաքում անկարգությունների 100 առաջնորդ»,- Մաֆիի խոսքը մեջբերում է իրանական «Tasnim» գործակալությունը: