Արտաքին 3 տարի առաջ - 21:10 13-10-2022

Բայդենի վարչակազմը կաջակցի Վրաստանի եվրոպական նկրտումներին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը կաջակցի Վրաստանին։ Վրացական «Новости Грузия» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։

Հաղորդվում է, որ Միացյալ Նահանգները կաջակցի Վրաստանի եվրոպական նկրտումներին և ինստիտուցիոնալ կարևոր բարեփոխումներին հավատարմությանը։

Ռազմավարությունում նշվում է, որ քանի որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինային, կփորձի նաև ամրապնդել այլ ժողովրդավարական երկրների կայունությունն ու ճկունությունը:

«Մենք աջակցելու ենք Վրաստանի և Մոլդովայի եվրոպական նկրտումներին և նրանց հավատարմությանը կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներին։ Մենք կօգնենք մեր գործընկերներին ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, օրենքի գերակայությունը և տնտեսական զարգացումը Արևմտյան Բալկաններում»,- ասվում է ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ։

Բացի այդ ռազմավարական փասաթղթի շրջանակներում Վաշինգթոնը կաջակցի Հարավային Կովկասում հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու ջանքերին, ինչպես նաև կշարունակի համագործակցել Թուրքիայի հետ՝ արևմուտքի հետ այդ երկրի ռազմավարական, քաղաքական, տնտեսական և ինստիտուցիոնալ կապերը ամրապնդելու նպատակով։

Ամենից շատ դիտված

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
23:36 ՌԴ ԶՈՒ-ն լիովին ազատագրել է Կոնստանտինովկան. Պուտինը շնորհակալություն է հայտնել զինվորականներին
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
23:13 Իրանն արգելել է եվրոպական երկրներին մասնակցել Խամենեիի հրաժեշտի արարողությանը
14:33 Այսօր Հարութ Փամբուկչյանի ծննդյան օրն է. ինչպես են շոու-բիզնեսի հայտնիները շնորհավորել Մաեստրոյին
19:10 Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ
21:13 Արաղչին հաստատել է, որ Իսրայելը ծրագրել էր սպանել Իրանի բանակցողներին