Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Խորագիր 1 ժամ առաջ - 20:40 03-10-2026

Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Oragir.News-ի «Խորագիր» հաղորդաշարի ընթացքում Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը և Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանն ամփոփել են անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները և անդրադարձել դրանց շուրջ ծավալվող գործընթացներին։

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած արտակարգ միջադեպին, երբ ադրբեջանցի զինծառայողը ներթափանցել էր հայկական բնակավայր, մտել տեղի տներից մեկը և հրազենային վնասվածք հասցրել ՀՀ քաղաքացու։ Ի՞նչ թերացումներ են դրսևորել իշխանությունն ու ընդդիմությունը այս միջադեպի առնչությամբ, և ի՞նչ հետևություններ կարելի է անել տեղի ունեցածից։

Քննարկվել է նաև Նիկոլ Փաշինյանի արված հայտարարությունը, ըստ որի՝ նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկի ընդունումը կարող է դառնալ ամենատրամաբանական լուծումը։ Ի՞նչ է ենթադրում այս մոտեցումը, և ինչպիսի՞ հարցեր են առաջանում Հայաստանի էներգետիկ անվտանգության ու ատոմային էներգետիկայի ապագայի վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել նաև 2027 թվականին կենսաթոշակների նախատեսվող 1000 դրամով բարձրացմանը և մահվան նպաստի վերացմանը։ Գևորգ Էմին-Տերյանը, անդրադառնալով թեմային, այն բնորոշել է որպես «ՀՀՇ-ի անեծք»՝ հիշեցնելով ՀՀՇ-ի իշխանության տարիներին հուղարկավորությունների հետ կապված իրավիճակը։

Հաղորդման ընթացքում խոսվել է նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե ինչու սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, ինքը պաշտոնական ուղերձով հանդես չի եկել, քանի որ Հայաստանի պատմությունը լի է ողբերգական էջերով, և եթե ամեն օրը վերածվի սգի, ապա տարվա բոլոր 365 օրերն էլ կարող են սգո օրեր համարվել։

Քննարկվել է նաև Flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած արտակարգ պատահարը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը «Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշին»։ Ի՞նչ կապ կարող են ունենալ այս երկու իրադարձությունները։

Մանրամաները տեսանյութում։

Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը
23:52 Վերջին զրույցը եղել է Բակո Սահակյանի ու Ռուբեն Վարդանյանի հետ. Սամվել Կարապետյան
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
23:30 ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. Մելիքյան
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»