Ուղիղ եթեր
Ավելին 8 րոպե առաջ - 12:32 17-11-2026

Ո՞ւր է տարել Սիրուշոն Ավետ Բարսեղյանին՝ աչքերը փակած

Երգչուհի Սիրուշոն ուրախ ու հուզիչ անակնկալ է մատուցել իր ընկերոջը՝ հաղորդավար Ավետ Բարսեղյանին։

Նա ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում Ավետի աչքերը կապած են, իսկ երգչուհին նրան տանում է մի վայր, որի գտնվելու վայրը մինչև վերջին պահը գաղտնի է պահում։

Ճանապարհին Ավետը փորձում է կռահել, թե ուր են ուղևորվում, սակայն Սիրուշոն չի շտապում բացահայտել անակնկալի մանրամասները։

Հասնելով նպատակակետին՝ երգչուհին բացահայտում է անակնկալը՝ Ավետին ներկայացնելով Pregomesh-ի նոր հասցեն։
Ավետը չի թաքցնում ուրախությունը՝ նշելով, որ այդ տարածքն իր համար շատ հարազատ է, և իրենք նախկինում հաճախ են եղել այնտեղ։

Տեսանյութի ավարտին Սիրուշոն մի գեղեցիկ ու հուզիչ միտք է հնչեցնում՝ ցանկանալով, որ յուրաքանչյուրն իր կողքին ունենա այնպիսի ընկերներ, որոնք անկեղծորեն կուրախանան իր հաջողություններով ու ձեռքբերումներով։
Իսկական ընկերությունը հենց սա է՝ ուրախանալ միմյանց հաջողություններով այնպես, կարծես դրանք սեփական ձեռքբերումները լինեն։