Ուղիղ եթեր
Ներքին 11 րոպե առաջ - 10:43 17-11-2026

ՔՊ-ն ծափահարեց, «Ուժեղ Հայաստանը» դմփդմփացրեց, այնուհետև հեռացավ դահլիճից

ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանի ելույթը լարվածություն առաջացրեց ԱԺ-ում ու «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքեցին դահլիճը:

Նախ Հակոբյանը Կաթողիկոսի մասին խոսելիս օգտագործեց նրա ավազանի անունը ու դա արեց մի քանի անգամ: Ամեն անգամ ընդդիմությունը դրան արձագանքեց դմփդմփոցներով:

Այնուհետև ԱԺ նախագահ Ռուբինյանը սկսեց մի քանի անգամ արտաբերել Կաթողիկոսի ավազանի անունը՝ պիտակավորելով նրան:

«Տիկի՛ն Հակոբյան, մի՛ կաշկանդվեք, եթե կաշկանդվում եք՝ ես կասեմ. ԿԳԲ գործակալի եղբայր, կուսակրոնության ուխտը խախտած, կոռուպցիոներների պաշտպան, բոլոր քրիստոնեական արժեքները պղծած, օտարերկրյա ուժերի պաշտպան կտրիճ Ներսիսյան ու Կտրիճ Ներսիսյանը պիտի հեռանա»:

Այս ամբողջ ընթացքում ՔՊ-ն ծափահարեց, Ուժեղ Հայաստանը դմփդմփացրեց սեղաններին:

Այնուհետև Հակոբյանը նշեց, որ ընդդիմադիրները ամենաստոր ձևով շահարկում են իրենց ընկերոջ՝ Արսեն Գևորգյանի մահը, քաղաքական մանրադրամ են դարձրել նրա մահը:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքեցին դահլիճը:

Ամենից շատ դիտված