Արտաքին 11 րոպե առաջ - 18:14 16-11-2026

Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել

Սև ծովում՝ Բուլղարիայի ափերի մոտ, խորտակվել է BETUL 8 բեռնանավը, որի անձնակազմում եղել են Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ։

Անձնակազմի բոլոր 12 անդամները փրկվել են, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։

Սոմալիի դրոշի ներքո նավարկող բեռնանավը, որը Ռումինիայից Եգիպտոս ցորեն էր տեղափոխում, աղետի ազդանշան է տվել բուլղարական Կալիակրա հրվանդանից մոտ 40 ծովային մղոն դեպի հարավ-արևելք ընկած տարածքում։

Ըստ Բուլղարիայի ազգային հեռուստատեսության (ԲԱՀ) հաղորդման՝ բեռնանավը խորտակվել է, սակայն անձնակազմի բոլոր 12 անդամներին հաջողվել է փրկել։