copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:53 12-08-2021

Հունաստանի ափերի մոտ զբոսաշրջային նավ է խորտակվել

Էգեյան ծովում գտնվող հունական Միլոս կղզու մոտ զբոսաշրջային նավ է խորտակվել: Նավում 18 մարդ է եղել: Ներկա պահին նրանք ջրի մեջ են, հաղորդում է Greek Reporter-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Միլոսից դեպի հյուսիս-արևմուտք 16 ծովային մղոն հեռավորության վրա: Նավի տեսակը դեռևս հայտնի չէ:

Միլոսի նավահանգստային ծառայությունը հայտնել է, որ մարդիկ ջրի մեջ են, նրանց օգնության են շտապել առափնյա պահպանության մոտորանավակներ, ձկնորսական նավեր, ինչպես նաև Հունաստանի ռազմաօդային և ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ: Նշվում է, որ արտակարգ պատահարի գոտում ուժեղ քամիներ են՝ Բոֆորտի սանդղակով 4-5 բալ ուժգնությամբ: