Ավելին 4 տարի առաջ - 20:24 03-03-2022

Օդեսայի մոտ պայթյունից հետո էստոնական նավ է խորտակվել. կան անհետ կորածներ

Էստոնական բեռնատար նավը խորտակվել է Օդեսայի նավահանգստի մոտ պայթյունից հետո, անձնակազմի չորս անդամ անհետ կորել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Reuters-ին հղումով։

Նավը սպասարկող բեռնափոխադրող ընկերության՝ Vista Shipping Agency-ի տվյալներով, անձնակազմի երկու անդամ գտնվում է լաստանավում, ևս չորսն անհետ կորել են:

«Նավը վերջնական խորտակվել է»,- հաստատել է ընկերության մենեջեր Իգոր Իլվեսը: Նա հավելել է, որ հնարավոր է՝ նավը «ականի է բախվել»։

Էստոնական խորտակված HELT նավը ստեղծվել է 1985 թվականին և գրանցվել Պանամայի դրոշի ներքո։ Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ի դրությամբ նավի ավտոմատ նույնականացման համակարգը դեռ գործում էր, այն գտնվում էր Օդեսայի նավահանգստից 16 ծովային մղոն հարավ-արևելք։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում