Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանին գտնվող բոլոր սահմանային անցակետերն այն բանից հետո, երբ ապացույցներ են ստացվել էստոնական պաշտպանական ձեռնարկությունում դիվերսիայի փորձին ռուսաստանյան ռազմական հետախուզության առնչության մասին, X սոցիալական ցանցում հայտնել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնան։
«Ռուսաստանը պետք է հասկանա, որ Էստոնիայի դեմ թշնամական գործողությունները հետևանքներ են ունենում։ Մեզ ահաբեկելու, իրավիճակն ապակայունացնելու կամ մեր անվտանգությունը խաթարելու փորձերն անպատասխան չեն մնա»,- գրել է Էստոնիայի ԱԳ նախարարը։
Ըստ Ցահկնայի, սահմանային անցակետերի փակումը կսահմանափակի Էստոնիայի տարածքում թշնամական գործողություններ իրականացնելու Ռուսաստանի հնարավորությունները և կօգնի ուժեղացնել պատժամիջոցների շրջանցումը կանխելու միջոցառումները։
Նախարարը նաև հայտնել է, որ ընդունված որոշման մասին տեղեկացրել է Ֆինլանդիայի, Լատվիայի և Լիտվայի իր գործընկերներին։