Ներքին 35 րոպե առաջ - 14:06 15-11-2026

Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ դատախազը քրեական հետապնդում է հարուցել և նրանց նկատմամբ բացակայելու արգելք է կիրառվել:

Այս մասին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Նրանց երկուսի նկատմամբ էլ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հատկանիշներով։