Քյոխը պարզապես հրամանատար չէր։ Նա այն մարդկանցից էր, ովքեր ամենածանր պահին ոչ թե հեռվից հետևում էին մարտին, այլ առաջինն էին հասնում վտանգավոր ուղղություններ։
Նրա ուժը միայն անձնական խիզախությունը չէր։
Նա կարողացել էր ձևավորել մարտունակ զորամաս, որտեղ յուրաքանչյուր զինվոր գիտեր իր գործը։ Մենք հիշելու ենք Մենուային, մեկ ուրիշը՝ Վահագնին։
Մենք հիշելու ենք Քյոխին, իսկ Քյոխը՝ իր հերոս զինվորներին։ Որովհետև հերոսների հիշատակը միայնակ չեն պահում։ Մենք իրար հիշելով ենք ապրելու և ապրեցնելու։