Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի գաղտնի ռազմական բունկերը՝ «Ֆան Բեյ»-ը, առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Telegraph պարբերականը գրում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կառուցված ստորգետնյա ռազմական համալիրը գտնվում է Մեծ Բրիտանիայի Դուվր խոշոր նավահանգստային քաղաքի սպիտակ ժայռերի մեջ՝ գետնի մակերևույթից չորս մետր խորության վրա։
Նշվում է, որ 1970-ական թվականներին բունկերը լքվել և ծածկվել է հողով։ Այն կրկին հայտնաբերվել է 2017 թվականին, ինչից հետո ստորգետնյա կառույցը վերականգնման նպատակով հանձնվել է National Trust կազմակերպությանը։
Նոյեմբերի 13-ից սկսած՝ բունկերի այցելուները ստիպված են լինում հաղթահարել զառիթափ աստիճաններ և անցնել ծանր մետաղական դռների միջով։ Կազմակերպիչները հույս ունեն, որ պահպանված իրերը կօգնեն գտնել այն զինծառայողների ժառանգներին, որոնց անունները մինչև օրս անհայտ են մնում։