Մահացել է Հայաստանում Իրանի նախկին դեսպան Համիդ Ռեզա Նիքքար Էսֆահանին։ Հայտնում է ՀՀ–ում Իրանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
«Հայաստանում ԻԻՀ դեսպանությունը ցավակցություն է հայտնում մահացածի ընտանիքին և դիվանագիտական հանրությանը Հայաստանում ԻԻՀ նախկին դեսպան Էսֆահանիի մահվան կապակցությամբ»,- ասված է դիվանագիտական առաքելության X սոցիալական ցանցի էջում հրապարակված հաղորդագրությունում։
Դեսպանությունում նշել են, որ դիվանագետը մեծ ներդրում է ունեցել երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում:
Նշենք, որ Համիդ Ռեզա Նիքքար Էսֆահանին Հայաստանում Իրանի դեսպան է եղել 1994-1998 թվականներին: