Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 16:16 25-10-2021

Հայաստանում Իրանի դեսպանը դատապարտել է իրանցի վարորդներից հարկ գանձելու Ադրբեջանի որոշումը

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին «Թասնիմ» գործակալությանը տված հարցազրույցում դատապարտել է Ադրբեջանի «անթույլատրելի քայլն՝ ուղղված իրանցի վարորդներից Գորիս-Կապան ճանապարհահատվածն անցնելիս հարկ պահանջելուն՝ հավելելով, որ ճանապարհին հարկի գանձումը հակասում է հրադադարին»:

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ բանակցությունների համաձայն, որոնց արդյունքում հրադադար է կնքվել Երևանի և Բաքվի միջև, իրավիճակը Հարայաստանի հարավում գտնվող տարանցիկ ճանապարհին, ենթադրաբար, անփոփոխ պետք է մնար, մինչև նոր ճանապարհի կառուցման ավարտը»,- շեշտել է իրացի դեսպանը:

«Իրանական բեռնատարները հարկ են վճարում Հայաստան ժամանելիս և չեն պատրաստվում ևս մեկ հարկ վճարել 100 կմ ավելի շուտ: Ակնկալում ենք, որ Ադրբեջանը վերջ կտա դրան (գանձմանը), քանի դեռ լրացուցիչ ճանապարհի կառուցումը պատրաստ չէ»,- հավելել է իրանցի դիվանագետը:

Ամենից շատ դիտված

20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
21:13 «Օշականցի Գևորիկը» 2 ամսով կալանավորվել է