Ներքին 14 րոպե առաջ - 19:50 14-11-2026

Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են

«Մարդը, որ մտնում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, չգիտի՝ արդյոք դուրս կգա՞ այնտեղից, թե՞ այդ շենքը կփլուզվի իր գլխին»։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տիրող անմարդկային պայմանների մասին Ազգային ժողովում ահազանգել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը։

Նա Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին մի կարևոր հարց էր ուղղել. «Արդյո՞ք պատրաստվում եք համաներում հայտարարելու մասին նախագիծ ներկայացնել, թե՞ ոչ»։ Նախարարի պատասխանը կարճ էր ու միանշանակ՝ «Ո՛չ»։

Մինչդեռ բանտերը շարունակում են մնալ գերբեռնված, իսկ քրեակատարողական հիմնարկներում տիրող պայմանները՝ խիստ մտահոգիչ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Ուժեղ Հայաստանի» թիմի անդամ, քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանը։

Այս մահը ևս մեկ անգամ հրատապ է դարձնում քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների, գերբեռնվածության և կալանավորված անձանց կյանքի ու առողջության պաշտպանության հարցը։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար
21:36 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին
12:42 Արգենտինան Մեսսիի հեռանալուց հետո պարտվեց Ուրուգվային